Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը 

«Քո և՛ ծնունդը տեսա, և՛ մահը». հոր նամակը՝ զոհված որդուն

Բլոգոսֆերա

Զոհված Դավիթ Գիշյանի հայրը` Բարսեղ Գիշյանը նամակ է հրապարակել` ուղղված որդուն.

«ՆԱՄԱԿ ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈՒՍ

․․․ քո և ծնունդը տեսա և մահը։ Մի երջանիկ օր ծննդատանը բժիշկը ներս կանչեց, որ քեզ՝ իմ նորածին որդուն տեսնեմ։ Մի օր էլ, երբ 19 տարեկան էիր, ներս կանչեցին, որ քո զոհված մարմինը ճանաչեմ։ Այդ անիծյալ դուռը հենց որ բացեցին, դու պառկած էիր մեջքիդ վրա, դեռ քեզ չտեսած գլխիդ վերևի մի փոքր մասից ճանաչեցի քեզ։ Խնդրեցի քեզ իջեցնել ու ինձ մենակ թողնել քեզ հետ մի 10 րոպե։ Քո հագը միայն երկու նասկի և մի տրուսիկ էր, հանեցի, մարմինդ զննեցի նորից հագցրեցի։ Քեզ շոյեցի, նոր հագցրեցի։ Հա, չմոռանամ, մեկ էլ մերկ մարմնիդ վրա գցված մի արյունոտ զինվորական բաճկոն կար, որ նույնությամբ տեսել էի երազում։ Մահվանդ պահին ուժեղ մկանային ցնցում եմ ապրել, հազիվ էի կարողանում շնչել, այդ արյունոտ բաճկոնը աչքիս երևաց տեսիլքի նման, մեկ էլ երկու անգամ կանչեցիր ինձ հառաչալից ձայնով։ Խնդրեցի մարմնիդ վրայի վերջին հագուստները ինձ հանձնեն, վերջին հիշատակ իմ զավակից, բայց հետո ասացին, որ չեն կարող, քրեական գործին կցված իրեր էին։ Դու իմ առաջ պառկած էիր խաղաղ քնի մեջ։Քո մանկությունը և վերջը նույնացել էին քո դեմքին, հավերժական քնի մեջ քո դեմքին մանկության ժամանակների նույն մանկական արտահայտությունն էր ու այստեղ մի ակնթարթում իմ առաջով անցավ քո 19 տարին, դա խելագարացրեց ինձ։ Գիտեի, որ սա վերջն է, քեզ էլ չեմ տեսնելու, ես ու դու էինք, հայր ու որդի Հերացու դիահերձարանում ու վերջին անգամ սիրեցի ու գուրգուրեցի քեզ, մազերդ, հոնքերդ, թարթիչներդ, համբուրում էի քեզ, բացեցի ու փակեցի աչքերդ։ Գիշերը նորից վազեցի Հերացի, մարդ չկար, դռները խփեցի, ասացի, որ պետք է տեսնեմ տղայիս։ Նորից մի 8-10 րոպե քեզ հետ միայնակ, նորից սիրեցի քեզ։ Գիտեի, որ առավոտը լինելու է այն, ինչ լինում է ամեն մի զոհված զինվորի հետ, բայց ութից պակաս խելագարի նման երրորդ անգամ վազեցի Հերացի՝ ահավոր շատ էի ուզում մի վերջին անգամ տեսնել քեզ։ Ինձ խելագարի տեղ դրեցին, ասացին, որ քեզ արդեն դիահերձարան են տեղափոխել, ասացի կապ չունի, պետք է տեսնեմ իմ տղային։ Մի քիչ հետո բերեցին, խնդրեցի մենակ թողնել, չթողեցին, հեռվում մեկը կանգնեց։ Ու սա վերջն էր, մի վերջին անգամ սիրեցի քեզ, ուզում էի քեզ տալ էն սերն ու գուրգուրանքը, որ այլևս չէիր ստանալու, ուզում էի իմանաս, որ մեզ ես հասել։

Մնացածը պրոցեդուրալ բաներ էին, սգո շարասյուն, ուղեկցող ոստիկանական մեքենաներ, Եռաբլուր, հոգևորականներ, աղոթք, պատվո պահակախմբի կրակահերթ։

Երբ քեզ վրա հող էին լցնում կանգնել էի փոսում, չէի թողնում քարեր ընկնեն քեզ վրա, հորեղբայրդ ինձ դուրս քաշեց։ Ու վերջում մինչև կյանքիս վերջին ակնթարթը մնացող մի հավերժ հիշողություն քո դեմքի մանկական ու պատանեկան արտահայտության մասին՝ քո հավերժական քնի մեջ․․․ նաև օվկիանոսի նման անհատակ մեղքի զգացում քո տասնիննը տարեկան ծաղկուն կյանքի կորստի համար, որ դու տասնիննը տարեկան, ծանր վիրավոր, ընկած էիր քեզնից շատ մեծ երկու ազերիի ոտքի տակ։ Նաև ահավոր մեծ ցավ, թե ինչու հետ գնացիր ազերիի կողմից գրավված դիրքը, բայց դիրքն արդեն գրավված էր, դու միայնակ, բոլորը նահանջում էին ????????

Գիտեմ քո հոգու լաբիրինթոսները, դու չէիր պատկերացնում սարի գլխին, մութ գիշերին, վիրավոր կամ սպանված թողնելն ու իջնելը։ Պաշտում եմ բարի, վճիտ, անբիծ ու մաքուր քո մեծ հոգին, դու Ռեմարկ էիր կարդում՝ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», «Արևմտյան ճակատում նորություն չկա» ու Ռեմարկի զինվորի նման մարդ մնացիր արյան ու կյանքի առուծախ պատերազմում։ Ճիշտը դու ես, ես չեմ կարող դատել մութ գիշերին սարերի ծայրին անտառների մեջ կատարվածի մասին։ Հա շատ դառն է, բայց սա էլ ասեմ, քո դիրքի ընկերներից շատերը չեն ուզում խոսել քո հետ գնալու մասին, թե ինչու հասկացողը կհասկանա։ Բայց մեղք, ապաշխարանք ու հոգու փրկություն կա, մարդկանց իրենց խիղճն է տանջում ու տանջելու է․․․ քո կողքը Եռաբլուրում երկար ենք մնում, գիշերները քո կողքը մարդիկ են հայտնվում ու պատմեցին, թե ինչ է եղել, նաև քո դիրքի ընկերներից։ Ուզում եմ ասել հանգիստ մնա, մենք ամեն ինչ գիտենք ․․․ Գիտեմ, պիտի ասեիր, որ այս ամենը պետք չէր գրել, որ սա պետք է մնար մեր ընտանիքի ներսում, բայց ինչ անեմ․․․ գրեցի․․․ներող եղիր որդիս․․․

Ահավոր դժվար է առանց քեզ, կարոտել եմ քեզ հետ զրույցներին, անվերջ համբուրում եմ այն բետոնե սյուները, որ դու ես լցրել ու քո տունը պիտի դառնար։ Հիմա վախենում եմ դռները բացեմ։ Ինչու եմ գրում այս ամեն ինչը ???????? ․․․

Իմ Դավիթ, որդիս, Եռագույնի, Եռաբլուրի, Հիմնի, Պատվո Պահակախմբի մյուս երեսը Սգի, Տառապանքի, Մեղքի, Ապաշխարանքի ու Հոգու Փրկության լաբիրինթոսներն են, քեզնից հետո մենք էդ մութ ու կիսամութ լաբիրինթներում ենք, 18-20 տարեկան կյանք չտեսածների ընտանիքներ հիմա շատ կան էդ լաբիրինթոսներում․․․

Ես էլ գրում եմ այդ լաբիրինթոսների մասին, որ չխելագարվեմ, որ սա չտեսածների համար պարզ լինի այն դժոխքը, որով մենք ենք անցնում (շարունակելի)․․․»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել
Ամենադիտված