ՆԱՏՕ-ն շտապ օգնություն կուղարկի Թուրքիային. Ստոլտենբերգ
Բլոգոսֆերա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը օգնություն է ուղարկելու երկրաշարժից տուժած Թուրքիային։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Ստոլտենբերգի խոսքով՝ օգնությունը շտապ կուղարկվի։ Հզոր երկրաշարժի կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «լիարժեք համերաշխություն» է հայտնել Թուրքիային։
«Ես կապի մեջ եմ նախագահ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այժմ աջակցություն են հավաքում»,- հավելել է Ստոլտենբերգը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)