Տավուշի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ՔաղաքականՊարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։
Նրանք փետրվարի 6-ի երեկոյան Բերդ քաղաքում ծառայություն կատարելիս Մաշտոցի փողոցում ստուգել են մոտ 6 խմ փայտանյութով բարձված մի բեռնատար։ 36-ամյա վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Արծվաբերդի» անտառտնտեսությունից։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)