Հունգարիայի վարչապետ Օրբանը չի ծափահարել Զելենսկուն ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ (տեսանյութ)
ՏեսանյութերԵՄ երկրների և կառավարությունների ոչ բոլոր ղեկավարներն են ծափերով ողջունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ, գրում է Daily Express-ը։ Հրատարակության համաձայն՝ առնվազն մեկ քաղաքական գործիչ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, չի ծափահարել Ուկրաինայի առաջնորդին։
Ինչպես նշվում է, Հունգարիայի կաբինետի ղեկավարը անտեսել է Զելենսկու ողջույնը, սակայն, այնուամենայնիվ, բաց չի թողել լուսանկարահանման արարողությունը։ Խմբակային լուսանկարում Օրբանը Ուկրաինայի նախագահի կողքին էր և մի փոքր դժգոհ տեսք ուներ։
Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, լուսանկարահանման արարողությունից առաջ Օրբանը չի սեղմել Զելենսկու ձեռքը՝ որպես ողջույնի նշան։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)