Հաշմանդումություն ունեցող մեր քաղաքացիները, առաջին հերթին երեխաները, պետք է ունենան հասարակությանն ինտեգրվելու բոլոր հնարավորությունները. Ավինյան
Բլոգոսֆերա
Հաշմանդումություն ունեցող մեր քաղաքացիները, առաջին հերթին երեխաները, պետք է ունենան հասարակությանն ինտեգրվելու բոլոր հնարավորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Ավինյանը:
«Step Forward Social NGO / «Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ և Full Life NGO / Լիարժեք կյանք ՀԿ այն հասարակական կազմակերպություններից են, որոնց աշխատանքը դժվար է գերագնահատել: Մարիամի հետ այցելեցինք կազմակերպություններ, ծանոթացանք և շփվեցինք աշխատակիցների և երեխաների հետ:
Պայմանավորվեցինք կենտրոններին ներգրավել խնդրի վերաբերյալ առաջիկա հանրային քննարկումներին: Համայնքը և պետությունը մեծ դեր ունեն այս հարցում՝ սկսած խնդրի հանրային ընկալումից մինչև կրթություն, աշխատատեղեր և մատչելի միջավայր»,- գրել է Ավինյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն