Ի դեմս պարոն Բելամիի՝ մենք ունենք ազնիվ ու վճռական բարեկամ Եվրոպական խորհրդարանում. Բեգլարյան
Բլոգոսֆերա
Երեկ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և ԱՀ արտգործ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանի հետ հանդիպել ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը։
«ԵԽ պատգամավորին ներկայացրել ենք Արցախի երկամսյա շրջափակման հետևանքները և ԱՀ իշխանությունների դիրքորոշումները ճգնաժամի հաղթահարման հարցում:
Ուրախ եմ արձանագրել, որ ի դեմս պարոն Բելամիի՝ մենք ունենք ազնիվ ու վճռական բարեկամ Եվրոպական խորհրդարանում, ով տարիներ շարունակ կանգնած է արցախցիների շահերի ու իրավունքների պաշտպանության առաջնագծում»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն