Մեքսիկացին հազարավոր մարդկանց առջև առաջարկություն է արել աղջկան, սակայն մերժում է ստացել
ՏեսանյութերՄեքսիկայի Խալիսկո նահանգում աղջիկը մերժել է ամուսնության առաջարկը, որն արել էր իր ընկերը ֆուտբոլային մարզադաշտում ընդմիջման ժամանակ, հայտնում է Gazeta.ru-ն
Միջոցառումը տեղի է ունեցել փետրվարի 9-ին Գվադալախարա քաղաքի Խալիսկո մարզադաշտում։ Այդ օրը մեքսիկական երկու թիմեր՝ «Ատլասը» և «Մոնտերեյը», խաղում էին իրար դեմ՝ Կլաուսուրա-2023 մրցաշարի շրջանակներում։
Հանդիպման ընդմիջմանը խաղադաշտ է դուրս եկել մի տղա և ընկերուհուն առաջարկել դառնալ իր կինը։ Նա առաջարկությունն արել է՝ ցույց տալով մատանին։ Չնայած այն հանգամանքին, որ աղջիկը երջանիկ տեսք ուներ, նա պարզապես օրորել է գլուխը և ամբոխի բղավոցների ու սուլոցների ներքո փախել դաշտից։