80-ամյա դերասանուհին քիչ է մնացել խայտառակվի ուղիղ եթերում (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի դերասանուհի և կատակերգու Ջոյ Բեհարը քիչ է մնացել խայտառակվի The View հաղորդաշարի ուղիղ եթերում։ Հեռուստահաղորդումից մի հատված հրապարակել է Page Six պորտալը։
80-ամյա հեռուստաաստղը նկարահանման հրապարակում հայտնվել է կարմիր կոստյումով` համադրված նույն գույնի վերնաշապիկի հետ: Միևնույն ժամանակ, արտիստը կարմիր շրթներկ է քսել շուրթերին, իսկ կերպարն ամբողջացրել հագուստին համապատասխանող ականջօղերով։ Տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես է աստղի տոպն սկսել ցած սահել, ինչի պատճառով նրա կուրծքը գրեթե մերկացել է։
«Ամենամեծ անակնկալը մեզ հետ պատահեց մի քանի վայրկյան առաջ, երբ Ջոյի կրծկալը սկսեց երևալ: Կարծես դուրս եկավ բարևելու։ Շատ ծիծաղելի էր»,- ասել է համահաղորդավարուհի 67-ամյա Վուպի Գոլդբերգը։ Այդ ժամանակ Բեհարն ուղղել է հագուստը և ասել. «Սա իմ հատուկ նվերն էր տարեցներին Սուրբ Վալենտինի օրվա առիթով»: