Ռաֆայել Երանոսյանը խոսել է իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին
Բլոգոսֆերա
Դերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է արել և անդրադարձել իր մասնակցությամբ այսօր տեղի ունեցած վթարին։
«Սիրելի հետևորդներ, զգացված եմ ձեր ուշադրության և անհանգստության համար, փառք Աստծո ամեն ինչ նորմալ է, ես և մյուս մեքենայի վարորդն ու ուղևորները ողջ և առողջ ենք։ Աստված բոլորիս պահապան»,-գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դերասանը վթարի է ենթարկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ՎԱԶ 2106»-ի վարորդը, որը դեպի Արմավիր ընթանալիս՝ Մեծամորի վարչական տարածքում, «Տոյոտա»-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)