Սիսիանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել. գողացել էին գազի բալոն, փաստաթղթեր ու փող
ՏեսանյութերՈստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ փետրվարի 19-ին Տոլորս գյուղի իր տան դռան կողպեքի օղակը հանել, մտել էին ներս և գողացել գազի բալոն ու պայուսակ, որի մեջ կային փաստաթղթեր ու փող:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, կատարել անհրաժեշտ գործողություններ: Սիսիանի քրեական հետախույզների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեց հավաստի տեղեկություն, որ գողությունն արել էր Սիսիան քաղաքի 41-ամյա բնակիչը:
Նա փետրվարի 20-ին հայտնաբերվեց և ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմին, որտեղ խոստովանեց արարքը:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: