Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Նախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ Հակակոռուպցիոն ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն Մալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով 

Վստահ եմ, իրականությունը շատ ավելի մռայլ ու տագնապալից է, քան բռնության դեպքերի թվերով պատկերը․ Էլինար Վարդանյան

Բլոգոսֆերա

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն այսօր Ազգային Ժողովում, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, ընթացավ ոչ պատշաճ մթնոլորոտում։ Քննարկման որակին և հնչեցված մտքերին երևի թե չէի անդրադառնա, եթե չլինեին նախագծի, և ընդհանրապես ընտանիքի, բռնության և հատկապես ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ թյուրընկալումները։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի տնօրեն, ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նախ՝ կա՞ արդյոք ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտություն։ Անդրադառնանք վիճակագրական տվյալներին. 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ, որից՝  122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 126 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 8 քրեական  վարույթ կասեցվել է՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հիմքերով: 16 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 130-ը` միացվել է, 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս:
Դատարան ուղարկված վարույթներից 9-ը եղել է սպանության, 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 25-ը՝ ֆիզիկական ներգործության, 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:Թվերը և բռնության ծանրությունը խոսում են իրենց մասին։ Հետևաբար, ընտանեկան բռնության կանխարգելումը, այդ նպատակով էլեկտրոնային համակարգի ներդնումը չի կարող համարվել նվազ կարևոր, քան որևէ այլ հանցակազմ։ Սա այն դեպքերից է, երբ օրենքը միայն արձանագրված իրավիճակներին արձագանքելու համար չէ, այլ ավելի շատ կանխարգելման:

Վստահ եմ իրականությունը շատ ավելի մռայլ ու տագնապալից է, քան այս թվերով ստացվող պատկերը։ Սա խնդիր է, որ կարիք ունի ամենօրյա պայքարի, ժամանակակից աշխարհին հասանելի բոլոր միջոցներով։ Սա այն խնդիրն է, որ պահաջում է համատեղ ջանք՝  պետության, քաղաքացիական հասարակության, կրթական համակարգի, զլմ-ների և շատ ուրիշների։ Եվ վերջապես, սա այն խնդիրն է, որը կատեգորիկ մերժում է սիրողական կամ գավառական վերաբերմունքը։

Նույնիսկ այս խորհրդարանը պարտավոր էր ավելի մեծ լրջությամբ քննարկել հարցը։

ԱԺ ամբիոնից հնչել է նաև տարօրինակ ձևակերպում, թե  ընտանեկան բռնության պատճառը մեր ավանդույթներն են և մտածելակերպը, մեր պատկերացումներն են, էդտեղից են գալիս էդ բռնությունները, մեր ադաթներն են, դրանց նեգատիվ դրսևորումները։

Հանգիստ թողեք մեր ավանդույթները։ Ընտանեկան բռնությունը շատ բարդ, խորքային թեմա է։

Աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրներ են պայքարում ընտանեկան բռնության դեմ և ունեն լուրջ խնդիրներ։ Ուրեմն, այդ երկրներին է՞լ է բնորոշ բռնության մեր ավանդույթն ու մշակույթը։ Բռնությունը բնորոշ է ոչ թե հայկական ավանդույթներին, այլ առանձին ընտանիքների, որոնք որևէ կերպ չպետք է դառնան ավանդական։ Մեր ավանդույթների և մտածելակերպի վերաբերյալ պատկերացումներն են, որ դիտավորյալ աղավաղվում են: Ընտանեկան բռնության դրսևորումները չպետք է դիտարկել որպես մեր միջավայրին բնորոշ և հետևաբար` օրինաչափ լինելու համատեքստի մեջ:

Եվս մեկ անգամ շեշտում եմ. Սա բարդ ու բազմաշերտ թեմա է, որի դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով։ Հիշեք՝ ընտանեկան բռնությունը որևէ պարագայում չունի արդարացում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի
Ամենադիտված