Գերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն 

ՀՀ ԱՎԾ-ն ընթացիկ մանիպուլյատիվ աճի տեմպեր է մոգոնում. Հրանտ Բագրատյան

Բլոգոսֆերա

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Արմագեդոն» խորագրով հրապարակումների շարք է սկսել վերջին հնգամյակում (2018-2022թթ) ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առումով։

««Արմագեդոն»

1-ին հրապարակում

Որոշել եմ «Արմագեդոն» խորագրով մի քանի հրապարակում անել վերջին հնգամյակում (2018-2022թթ) ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առումով։ Նման վերլուծության կարևորությունը պայմանավորված է, նախևառաջ, նրանով, որ հանրապետության պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չեն տալիս վերջին տարիիերին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումը գովերգելու առումով։ Երկրորդ, արդյո՞ք բացառված է այն, որ իրականում գործ ունենք փաշինյանական իշխանության ռազմական, քաղաքական, տարածքային կորուստներին համահունչ տնտեսական ձախողումների հետ։

Անցյալ ամիս ավարտեցինք ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման վերջին 4 հնգամյակների (2003-2007թթ., 2008-2012թթ., 2013-2017թթ. և 2018-2022թթ.) տվյալների մի հսկայական մասիվի վերլուծությունը։ Մտադիր ենք տարվա կեսերին մի հաստափոր աշխատություն հրապարակել։ Իսկ մինչ այդ կփորձեմ ներկայացնել մեր հետազոտության ամփոփ արդյունքները։ Նշեմ նաև, որ մեր վերլուծությունը կատարված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա։ Մենք այլ տվյալներ չունենք։ Վերջում ցույց կտանք, որ այդ տվյալները հակասական են, իրարամերժ։ Բայց այս փուլում մենք այլ ելք չունենք. պետք է ելնենք դրանցից։

Այսօր կուզենայի հակիրճ անդրադառնալ 2018-2022թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական արդյունքներին։ Հաջորդ հրապարակումներում անդրադարձ կլինի ֆինանսական, սոցիալական, ժողովրդագրական, իրավական ասպեկտներին, ինչպես նաև կոռուպցիային։

Իշխանությունները շատ են գովերգում վերջին տարիներին ՀՀ տնտեսական զարգացման բարձր աճը։ Այսպես, 2022-ին, նրանց ասելով, ապահովվել է շուրջ 14% տնտեսական աճ։ Ի՞նչպես պետք է դրան վերաբերվել։

Առաջին, ընթացիկ տնտեսական աճը բացարձակապես ոչինչ չի նշանակում երկարաժամկետ իրական հաջողությունների առումով։ Այսպես, 2018-2022թթ. ՀՆԱ տնտեսական հավելաճի պաշտոնական թիվը սոսկ 26.5% է կամ միջին տարեկանը սոսկ 4.7%։ Ավելորդ չէ նշել, որ նշված 4 հնգամյակներից առաջինում (2003-2007թթ.) միջին տարեկան հավելաճը կազմել է 13%, երկրորդում (2008-2012թթ.)՝ 1% և երրորդում (2013-2017թթ.)՝ 3.5%։ Այսինքն, այդ ի՞նչ հաջողոթյան մասին է խոսքը։ Նկատենք, որ 2018-2022թթ. (այն է՝ փաշինյանական իշխանության տարիներին) տնտեսական աճի արագացում չկա։ Աճի տեմպերով ՀՀ-ն զիջում է 1-ին հնգամյակին և շատ չնչին առավելություն ունի 3-րդ նկատմամբ (4.7%-ը 3.5-ի համեմատ)։ Ստորև կտեսնենք, 3-րդ հնգամյակի համեմատ այդ 1% լրացուցիչ աճի համար ի՞նչ հսկայական ռեսուրներ են ծախսվել։

Երկրորդ, աճի ճյուղային կառուցվածքը վատն է. այն հիմնականում ապահովվել է ծառայությունների ոլորտի՝հատկապես ֆինանսական ու ապահովագրական գործունեության հաշվին (տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 8%՝ գրեթե հավասարվել է գյուղատնտեսությանն ու մշակող արդյունաբերությանը)։ Պետք է նշել նաև հանքագործության ու խաղերի սրընթաց աճը (բացառուըյամբ 2022թ.), որոնց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել է համապատասխանաբար 3.8 և 2.7%-ի։ 2022-ին առաջին անգամ ՀՀ պատմության մեջ բանկերի ընդհանուր ակտիվները (սրանք, որպես կանոն, տրված վարկերն են) հավասարվել են ՀՆԱ-ին։ 2018-2022թթ դրանք գրեթե կրկնապատկվել են. 4364 մլրդ դրամից (2017թ) հասնելով 8390 մլրդ դրամի (2022թ)։ Այս վարկերը դեռ վերադարձնել է պետք։ Ծառայությունների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել է 64%-ի։ Առաջին հայացքից վատ չէ։ Սակայն նման բարձր տեմպերով ֆինանսական ոլորտի ու խաղերի աճը, ավելի շուտ, մակրոտնտեսական սխալ քաղաքականության, քան թե օբյեկտիվ դինամիկայի արդյունք է։ Հատկանշական է, որ կառավարության կողմից այդքան շատ գովերգած շինարարության աճն իրականությանը չի համապատասխանում. 2022թ., օրինակ, կատարվել է 578 մլրդ. դրամի շինարարություն։ Դա ավել է, քան 2021-ին, բայց շատ ավելի պակաս է քան 2007-ին (772 մլրդ դրամ) կամ 2008-ին (903 մլրդ դրամ)։ Եթե հաշվի ենք առնում գնաճի գործոնն, ապա 2008-ին 2 անգամ ավել շինարարություն է եղել, քան 2022-ին։ Այս թվերն (ինչպես 2022-ի, այնպես էլ 2008-ի) այսօրվա իշխանությունների կողմից են հրապարակված։

Երրորդ, աճի որակը վատն է, կայունություն չկա։ Այսօր մեկ էլ տեսար աճում է շինարարությունը, վաղը ՏՏ-երի ոլորտը, մյուս օրը հանքարդյունաբերությունը և այլն։ Միջազգային շուկայում ՀՀ տնտեսական մասնագիտացման գործակիցն ընկնում է։ Վարչապետի ու կառավարության անդամների սիրելի զբաղմունքն է նոր արտադրամասերի բացման ժապավեն կտրելը։ Բայց դեպքերի մեծ մասում մի կարճ ժամանակ հետո դրանք փակվում են։ Մինչդեռ ամեն մի աճի համամր ռեսուրս է ծախսվում։ Արդյունքում, նման կարգի իրադարձությունները տվյալ տարում ՀՆԱ աճ են բերում, իսկ գալիք ժամանակաշրջանում ՀՆԱ բազայից դուրս են թռչում։ Այստեղ ԱՎԾ-ն վարպետորեն օգտագործում է ազգային հաշիվների համակարգի թերությունը ընթացիկ աճի բարձր տեմպեր մոգոնելու և երկարաժամկետ հատվածում կումուլյատիվ աճը արժեզրկելու առումով։

Չորրորդ, աճի միջազգային համեմատությունները միշտ ի վնաս Հայաստանի են։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի ՀՀ-ն միշտ ունեցել է տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր, քան ՌԴ-ն կամ Վրաստանը։ 1990-2022թթ. ՀՀ տնտեսական աճի ինդեքսը կազմել է 243.8% (1990=100-ի), իսկ Վրաստանինը՝ 118.4%։ Բայց ահա բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2021թ ՀԲ տվյալներով ուներ 4966$ Վրաստանի 5023-ի ու Ադրբեջանի 5388-ի դիմաց։ Սա այն դեպքում, երբ 1990-ի ԽՍՀՄ վիճակագրական պարբերականով բնակչության 1 շնչին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով (այն ժամանակ ՀՆԱ չէր հաշվարկվում) ՀՀ-ն (2945 ռուբլի) առաջ է և Վրաստանից (2760 ռուբլի), և Ադրբեջանից (2130 ռուբլի)։ Մենք աճի տեմպերի առումով ավել ենք նաև ՌԴ-ից։ Բայց իրականում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ծավալով չենք կարողանում մոտենալ ՌԴ ցուցանիշին։ Այս բոլորը լուրջ հիմքեր են տալիս մտածելու, որ ՀՀ ԱՎԾ-ն ընթացիկ մանիպուլյատիվ աճի տեմպեր է մոգոնում՝ փորձելով դրանք չեզոքացնել երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի բազային մեծությունը նվազեցնելու «մեթոդաբանությամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենադիտված