Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմով Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին 

Ի՞նչ տեղի կունենա Հայաստանում, եթե Վրաստանում նախաձեռնված օրինագծից լինի մեր խորհրդարանում․ Զաքարյան

Բլոգոսֆերա

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Ինչպես հայտնի է, վրացական «ժողովրդի ուժը» շարժումը երկու օրինագիծ է ներկայացրել խորհրդարանին, որոնք ներքաղաքական լուրջ հուզումների պատճառ են դարձել:

Նախագծերից մեկը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության մասին», մյուսը` «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Վրաստանի խորհրդարանն օրինագիծն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ, ինչն ավելի է սրել իրավիճակը: 

Օրինագծերի հակիրճ նկարագրությունն այն է, որ եթե հանրային (ոչ բիզնես) սեկտորի կազմակերպությունները (ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ և այլ հանրային կազմակերպություններ) իրենց տարեկան բյուջեի առնվազն 20 %-ը ֆինանսավորվում են օտարերկրյա կառույցների կողմից` պետք է գրանցվեն օտարերկրյա ազդեցության գործակալների ռեեստրում: Այս օրինագծերին աջակցում է իշխող «Վրացական երազանք»-ը, իսկ ընդդիմադիրները դուրս են եկել անհաշտ պայքարի: Արևմտյան դեսպանատներն ու կառույցները բավականին կոշտ քննադատության են ենթարկել Վրաստանի իշխանություններին, իսկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է վետո կիրառել օրենքների նկատմամբ:

Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո, ազդեցության մի շարք ռիսկեր նվազեցնելու նպատակով, նմանատիպ օրենսդրական նախաձեռնություն կարող է լինել նաև Ադրբեջանում: 
Իսկ ի՞նչ տեղի կունենա Հայաստանում, եթե նման նախաձեռնություն լինի մեր խորհրդարանում: Այս հարցի պատասխանը թերևս պետք է փնտրել երկիրը կործանման տարած իշխանության սորոսական թևում, ինչպես նաև դրանց սատելիտների վերածված` օտարերկրյա գրանտակեր ՀԿ-ներում ու ԶԼՄ-ներում: Առանց այդ էլ, ըստ որոշ ԶԼՄ հրապարակումների և համառ լուրերի` ՔՊ կոչվող խմբակցությունում խորանում են ներթիմային պրոբլեմներն ու միմյանց նկատմամբ անվստահությունը: Առկա իրավիճակում Նիկոլի համար նմանատիպ օրինագիծերը կկոչվեն կտրել այն ճյուղը, որի վրա թառել է իր տխրահռչակ իշխանությունը: 

Վրացական օրինագծերը Հայաստանում ընդունելուց մեկ տարի հետո, ՔՊ ֆրակցիայի բավականին թվով պատգամավորներ, ինչպես նաև գործադիր մարմնի ներկայացուցիչներ համարվելու էին պետության կողմից «օտարերկրյա ազդեցության գործակալ» ճանաչվող կազմակերպությունների «նախկին» աշխատակիցներ: Եթե Վրաստանում ընդդիմությունն է պայքարում նախաձեռնության դեմ, մեզ մոտ իշխանությունն է դեմ լինելու նման նախագծերին:

Հ. Գ. Այնուամենայնիվ, հարևան Վրաստանում բավականին լուրջ զարգացումներ են տեղի ունենում: Հուսանք, որ այն չի խաթարի մեր բարեկամ երկրի ներքաղաքական կայունությունը: Կարծում եմ, որ այդ օրինագիծը ևս Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական կոշտ պայքարի («հյուսիս-հարավ»-ն ընդդեմ «արևմուտք-արևելք» կոմունիկացիոն պրոյեկտի) դրսևորման ձևերից մեկն է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ
Ամենադիտված