Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմով Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը 

Ի՞նչ եք կարծում, Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր հասկանում՝ ինչ է անում, երբ անդամակցում էր ՀԱՊԿ-ին

Բլոգոսֆերա

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Եթե անվտանգության և ռազմա-տեխնիկական համագործակցության առումով խնդիր ունեցող Հայաստանը, 2018 թ.–ին Նիկոլի թեթև ձեռքով հետ կանչեց դեռևս երկու տարի պաշտոնավարման իրավունք ունեցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ապա ինչո՞ւ պետք է չհրաժարվեր նաև գլխավոր քարտուղարի տեղակալի ռոտացիոն քվոտայից:

Նիկոլին իշխանության բերողներին պետք են ՀԱՊԿ-ի դեմ պայքարող դերակատարներ, որովհետև ՀԱՊԿ-ը հեղինակազրկելն ու քանդելն արևմուտքի ռազմավարական նպատակներից մեկն է: Նիկոլին շարունակում են օգտագործել նաև այս հարցում, որովհետև տեսնում են, որ նա իրականում չգիտե, թե ինչպե՞ս համագործակցել բարդ ՀԱՊԿ-ի հետ՝ ի շահ Հայաստանի:

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ խուլ հակամարտության մեջ մտած Հայաստանը, այլ տեղերից չունի առաջարկվող այլընտրանքներ: ՆԱՏՕ-ում Հայաստանին չեն սպասում, կամ եթե ապագայում սպասում են, ապա միայն Թուրքիայի հովանու տակ: ՀԱՊԿ-ի հետ թել առ թել կապերը խզող կապիտուլյանտների Հայաստանն այդ կերպ իր աստիճանական հեռացումն է ցուցադրում Ռուսաստանից՝ դիմացը ոչ մեկից ոչինչ չստանալով:

Նիկոլը Հայաստանը տանում է դեպի վճռական մենակի կարգավիճակ: Այսպես շարունակելու պարագայում, աշխարհում չի գտնվելու մի երկիր կամ կազմակերպություն, որը վճռականորեն կկանգնի Հայաստանի կողքին: Նույնիսկ մեր բարեկամ Ռուսաստանը կամ Ֆրանսիան պատրաստ չեն պաշտպանել Հայաստանի շահերը, որովհետև տեսնում են, որ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր ակնհայտ շահերը: Սա Ադրբեջանին լրացուցիչ հնարավորություն է տալու Թուրքիայի հետ մեկտեղ, ուժի միջոցով կամ առանց ուժի կիրառման, վերջնականապես ազատվել Հայաստանից ու հայկական հարցից:

Նիկոլը նման է մի երեխայի, որը, չիմանալով, թե ինչպես են խաղում խաղալիքներով, քանդում և փչացնում է դրանք: Այդպես նա վարվեց Արցախյան հարցի հետ, այդպես նա վարվեց Հայոց Բանակի հետ, այդպես է նա վարվում միջազգային հարաբերություններում, այդպես է նա վարվում Հայաստանի պետական կառավարման համակարգի հետ, այդպես է վարվել հայ հասարակության հետ, հայ եկեղեցու հետ և այլն:

Կառուցելու, ստեղծելու, արարելու, բարեկամանալու, վստահություն ստեղծելու, բարի համբավ ձեռք բերելու շնորհք չունեցող Նիկոլը՝ Հայաստանն ու հայ ժողովրդին դարձնում է համաշխարհային իզգոյ, գլխացավանք, իսկ հայկական պետականությունը վերածել է համաշխարհային քաղաքական քարտեզի ավելորդ գոյացություն, որը կայուն գործընկերոջից վերածվելու է բոլորին խանգարող անվստահելի միավորի:

Պատերազմ ստանալու, ներքին և արտաքին հակամարտություններ բստրելու, ինչպես նաև մանիպուլյացիաների պոպուլիստ վարպետը՝ հենվելով հասարակության` քաղաքականապես անգիտակից խավի վրա, քոռ դանակով դանդաղ մորթում է հենց այդ խավի և նրանց երեխաների վաղվա օրը:

Ի՞նչ եք կարծում, Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր հասկանում՝ ինչ է անում, երբ անդամակցում էր ՀԱՊԿ-ին: Ռոբերտ Քոչարյանն ինչու՞ էր ռազմա-տեխնիկական հարաբերություներ կառուցում ՀԱՊԿ-ի հետ: Սերժ Սարգսյանը ինչպե՞ս էր կարողանում զարգացնել և խորացնել ՀԱՊԿ-ի հետ ռազմա-տեխնիկական և ռազմա-քաղաքական հարաբերություններն ի շահ Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության: Այդ ինչպե՞ս եղավ, որ հենց Նիկոլի ժամանակ ՀԱՊԿ-ը դարձավ վատը և անօգուտ:

ՀԱՊԿ-ը հեշտ կառույց չէ, և մեզ համար միշտ դժվար է եղել այնտեղ առաջ տանել մեր շահերը: Կրկնում եմ՝ դժվար էր, բայց հնարավոր և օգտակար: ՀԱՊԿ-ից քայլ առ քայլ հեռանալով մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից ոչ մեկին վնաս չենք տալու, բայց որ Նիկոլը Հայաստանին ևս մեկ վնաս է հասցնելու՝ դրանում կարող եք չկասկածել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասին
Ամենադիտված