Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել ԼՂ հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա. Մարուքյան
Բլոգոսֆերա
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր Էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 10-ին Արցախի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը․
«Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, այնտեղ ծնվածների հետ, մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել և խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»,- գրել է Մարուքյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն