Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը Թուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել 

«Freedom House-ը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մտահոգիչ արձանագրումներ է արել. Թովմասյան

Բլոգոսֆերա

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառումը. ««Freedom House» աշխարհահռչակ իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք մտահոգիչ արձանագրումներ է արել։

Ստորև կարող եք ծանոթանալ դրանց։

Ամբողջական զեկույցը՝ հղմամբ.
* Մայիսին Google-իˋ Սպառնալիքների վերլուծության խումբը (Google’s Threat Analysis Group) Հայաստանի կառավարությանը կապել է Հյուսիսային Մակեդոնիայի Cytrox ընկերության կողմից ստեղծված լրտեսական սարքերի (Predator spyware) օգտագործման հետ։ Դրանք օգտագործվել են՝ թիրախավորելու լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների գծով ակտիվիստներին մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
* Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ մի քանի քաղաքական այլախոհների սարքավորումները ենթարկվել են հաքերային հարձակման։
* 2022 թվականի հոկտեմբերին իշխող կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ, ինչը քաղաքացիական հասարակության մտահոգությունն էր առաջացրել ԿԸՀ անկախության և չեզոքության վերաբերյալ։
* 2021 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները սկսել են հետապնդել տեղական ինքնակառավարման մարմինների՝ ընդդիմության հետ կապված ընտրված մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ տարբեր քաղաքների ավագանիների։
* Իրավապաշտպանների պնդմամբ՝ ընտրված պաշտոնյաների նկատմամբ դեպքերը ունեցել են քաղաքական դրդապատճառներ։
*2022թ․ հուլիսին ԱԺ փոխխոսնակին և մշտական հանձնաժողովի նախագահին հեռացրել են իրենց պաշտոններից բացակայությունների պատճառով։
*Միջազգային դիտորդներն արձանագրել են ընտրախախտումներ, ներառյալ՝ ձայներ գնելու առանձին միջադեպեր և վարչական ռեսուրսի չարաշահում։
* Թեև վարչապետ Փաշինյանը խոստացել էր թուլացնել բիզնեսի ազդեցությունը քաղաքականության ձևավորման վրա, սակայն երկու մեծահարուստ գործարարներ խորհրդարան են անցել նրա կուսակցական ցուցակով։
* Թեև իշխանությունները կոռուպցիոն աղմկահարույց հետաքննություններ են նախաձեռնել, սակայն ոչ մի մեղադրանք չի առաջադրվել։
* Նոյեմբերին Մնացական Մարտիրոսյանի՝ հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրվելը հակասություններ է առաջացրել, քանի որ քաղաքական երանգ ունեցող գործերով նրա մի քանի վճիռներ չեղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։
* Վարչապետ Փաշինյանն այլևս լրագրողների հետ անձնական ասուլիսներ չի անցկացնում՝ փոխարենը դրանք առցանց իրականացնելով, ինչը քննադատության է ենթարկվել տեղական մեդիա խմբերի կողմից։
* 2021 թվականին իշխանությունները ԶԼՄ-ների ազատության մի քանի նոր սահմանափակումներ են մտցրել, այդ թվում՝ խորհրդարանում և Սյունիքի մարզի որոշ հատվածներում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումը։
* Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է, որ 15 լրագրողներ ֆիզիկական բռնության են ենթարկվել 2022 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
* 2020 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել եզդի ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ, երբ նա հրապարակավ հայտարարել էր, որ եզդիները խտրականության են ենթարկվում Հայաստանում. միջազգային իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները հետաքննությունը քննադատել են՝ որակելով որպես պատժիչ և անօրինական:
* Չնայած Սահմանադրությունը պաշտպանում է ակադեմիական ազատությունը՝ վարչական և հավատարմագրման գործընթացները բաց են մնում քաղաքական ազդեցության համար: Գիտնականների շրջանում կա որոշակի ինքնագրաքննություն քաղաքականապես զգայուն թեմաների վերաբերյալ:
* 2021 թվականի մարտին խորհրդարանի սահմանած կարգավորմամբ թույլ է տրվել կառավարությանը նշանակել երկրի երեք առաջատար պետական համալսարանների հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությանը, ինչը թույլ է տալիս իշխանություններին ավելի մեծ վերահսկողություն իրականացնել համալսարանի առանցքային որոշումների վրա, ներառյալ համալսարանի ռեկտորների ընտրությունը:
* Հավաքների ազատությունը օրենքով երաշխավորված է, սակայն գործնականում հետևողականորեն չի խթանվում։
* 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հետ պատերազմում զոհված զինվորների հարազատները խաղաղ բողոքի ակցիա էին կազմակերպել Անկախության օրվա կապակցությամբ կառավարության կազմակերպած միջոցառումների ժամանակ։ Ոստիկանությունը բռնի կերպով ձերբակալել է առնվազն 37 մարդու, իսկ որոշ ցուցարարներ վիրավորվել են։
* Դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խաթարվում են կոռուպցիայից։ Դատավորները ճնշումներ են զգում դատախազների հետ աշխատելիս մեղադրական դատավճիռ կայացնելիս, իսկ արդարացումների տոկոսը չափազանց փոքր է։
* 2022-ի հոկտեմբերին ԲԴԽ նոր անդամներ են ընտրվել իշխող խմբակցության կողմից, այդ թվում նաև նախկին արդարադատության նախարարը, ով նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունը դիտվել է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ամենադիտված