Առաջարկում եմ Երևանի 3 փողոց անվանակոչել երեք կանանց անուններով․ Նուարդ Վարդանյան
Բլոգոսֆերա
Մարտի 15-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը փողոցների անվանակոչության նախագիծ կներկայացնի։ Այդ մասին տեղեկանում ենք Վարդանյանի ֆեյսբուքյան էջից․
«Սիրելի մարդիկ, սիրելի երևանցիներ
Մարտի 15-ին տեղի կունենա ավագանու հերթական նիստը, և քանի որ մարտի 8-ը՝ որպես կանանց միջազգային օր, ունի իրավահավասարության, կանանց քաջալերման և կնոջ դերի բարձրացման խորհուրդ, նախագիծս հենց այս շրջանակում է: Առաջարկում եմ Երևանի երեք փողոցներ անվանակոչել երեք կանանց՝ հասարակական գործիչներ, գրողներ Էլեն Բյուզանդի, Մարո Մարգարյանի և Արմենուհի Տիգրանյանի անուններով:
Մեր պատմության էջերում կան բազմաթիվ կանայք, ովքեր կնոջ օրինակելի կերպար են մեր կանանց, պատանի աղջիկների և մեր փոքրիկ աղջնակների համար: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է այդ կանանց անունները հասանելի և մշտապես լսելի դարձնել, հանրայնացնել դրանք:
Որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչ իմ պարտքն եմ համարում այդ կանանց մասին բարձրաձայնելու: Ես հպարտանում եմ նրանցով, և իմ կյանքի ամենադժվար օրերում հենց նմանօրինակ կանանց կենսագրությունն է ինձ ուժ տալիս… Սիրելի կանայք, դուք բոլորդ հրաշք եք, ու ես ձեզ սիրում եմ»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել