Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին «Պետք է դուրս գանք տգիտությունից»․ Փաշինյանը՝ պատմության և Ղարաբաղի հարցի մասին Չի կարելի մարդու անունը շոշափել, ու նրա կյանքը կործանել․ Փաշինյան Փաշինյան․ Ադրբեջանի հետ պետք է շարունակական աշխատենք խաղաղության պայմանագրի ուղղությամբ Սարդարապատում երեք տղամարդու տներում զենք ու փամփուշտներ են հայտնաբերվել Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ Տեխնիկական խափանման պատճառով հարկ վճարողներին չեն տուգանի․ Էդուարդ Հակոբյան Կամ դուրս ենք գալիս նույն ցիկլից, կամ ես անելիք չունեմ Հայաստանում․ Փաշինյան Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել» Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան Վաշինգտոնի հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար. Փաշինյան Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել 

Հարկային օրենսդրության փոփոխությունը Կառավարության կողմից պիտի հստակ քանական գնահատական ստանա. Բագրատյան

Բլոգոսֆերա

Հաշվետու տարում հարկային օրենսդրության փոփոխությունները պետք է Կառավարության կողմից բյուջեի հաշվետվության ժամանակ հստակ քանական գնահատական ստանան. այլապես տարբեր տարիների բյուջեների համեմատությունները դառնում են անիմաստ։ Այս մասին իր «Արմագեդոն» խորագրով 5-րդ հրապարակման մեջ գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Արմագեդոն

5-րդ հրապարակում

Այս հրապարակման մեջ կանդրադառնամ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի դինամիկային 2018-2022թթ., թվերը համեմատելով նախորդ 3 հնգամյակների թվերի հետ։ Դրանց հիման վրա էլ կարվեն որակական մասնագիտական դատողություններ։ Մինչեւ վերլուծական մասին անցնելը մի քանի մեթոդաբանական պարզաբանում։

  1. Բյուջեն պետության «անվանական աշխատավարձ»-ն է եւ նրա մեծությանն ու աճի դինամիկային պետք է վերաբերվել նկատի ունենալով գնաճն այնպես, ինչպես դա անում ենք «անվանական» եւ «իրական» եկամուտները դիտարկելիս։
  2. Եթե հաշվետու ժամանակաշրջանում հարկային օրենսդրության էական փոփոխություններ չեն կատարվել, հարկավորման մակարդակը մնացել է նույնը կամ անփոփոխ, ապա հաշվետու ժամանակաշրջանի բյուջեն (կարեւոր չէ եկամուտներով, թե՝ ծախսերով) բազիսային ժամանակաշրջանի հետ համեմատելու համար պետք է բյուջեի փաստացի եկամուտները նվազեցնենք գնաճի գործակցով եւ բաժանենք տնտեսական աճի տեմպի վրա։ Այն ինչ կմնա դրա տակը հարաբերում ենք բյուջեի բազիսային տարվա թվերին։ Ստացված գործակիցը բնորոշում է հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը։
  3. Հաշվետու տարում հարկային օրենսդրության փոփոխությունները պետք է Կառավարության կողմից բյուջեի հաշվետվության ժամանակ հստակ քանական գնահատական ստանան։ Այլապես՜ տարբեր տարիների բյուջեների համեմատությունները դառնում են անիմաստ։

Հիմա անդրադառնանք 2003-2022թթ պետական բյուջեի եկամուտների դինամիկային։ Դիտարկենք այսպես. նախ, համեմատենք ծայրակետային բյուջեների (դիտարկվող ժամանակաշջանի վերջի) հարաբերությունը՝ կոռեկտավորելով համապատասխան ժամանակաշրջանի գնաճով։ 2022թ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը 2017թ. համեմատ կազմել է 166.8% (2063 մլրդ դրամը բաժանած 1237 մլրդ-ի)։ Չեզոքացնելով գնաճը (166.8 ։ 1.239) ստացվում է 134.6% աճի տեմպ կամ 42% հավելաճ։ Սա կառավարության ներդրումն է։ Բացի դա, 2018-2022թթ. ՀՆԱ հավելաճը եղել է 26.5%։ Տարբերությունը 8.1% է. սա օրենսդիրների ու ՊԵԿ ներդրումն է։ 2007թ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը 2002թ. համեմատ եղել է 262.4% (698 մլրդ դրամը 266 մլրդ-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. 262.4 ։ 1.239). ստացվում է 211.8% աճի տեմպ կամ 138.5% հավելաճ։ Այսինքն, 2003-2007թթ. բյուջեի եկամուտները 2018-2022թթ համեմատ աճել են 3.2 անգամ ավելի արագ։  Առաջ գնանք։ 2008-2012թթ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը կազմել է 139.9% (975 մլրդ-ը բաժանած 698 մլրդ-ի)։ Գնաճը եղել է 31.9%։ Չեզոքացնում ենք այն եւ ստանում, որ 2008-2012թթ. պետական բյուջեի եկամուտների իրական հավելաճը եղել է սոսկ 8%, իսկ աճի տեմպը 106%։ Հիմա նայենք 2013-2017թթ. պետական բյուջեի եկամուտների դինամիկան։ Աճի տեմպը կազմել է 126.9% (1237 մլրդ-ը բաժանած 975 մլրդ-ի)։ Գնաճը եղել է 12%։ Չեզոքացնում ենք այն եւ ստանում, որ 2013-2017թթ. պետական բյուջեի եկամուտների իրական հավելաճը եղել է 14.9%, իսկ աճի տեմպը 113.3%։ Այս անգամ խորացնենք վերլուծությունը եւ դիտարկենք նաեւ բյուջեի դինամիկան  1998-2002թթ։ Աճի տեմպը կազմել է 195.6% (266 մլրդ-ը 136-ի մլրդ-ի նկատմամբ)։ 1998-2002թթ. գումարային գնաճը եղել է 13.1%։ Եվ, ուրեմն, 1998-2002թթ. պետական բյուջեի եկամուտների հավելաճը կազմել է 82.5%, իսկ աճի տեմպը՝ 172.9%։ Չմոռանանք նաեւ նկատել, որ 1998-2006թթ. պետական կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներառված չէին պետական բյուջեի մեջ։ Իսկ դրանք կազմում են պետական բյուջեի շուրջ 20%-ը։

Կատարենք նույն գործողությունները պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ 2018-2022թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 149% (2242 մլրդը 1504-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 120.3% աճի տեմպ կամ 25.1% հավելաճ։ 1998-2002թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 189% (298.9 մլրդը 189-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 167.3% աճի տեմպ կամ 76% հավելաճ։ 2003-2007թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 249% (747 մլրդը -299.8-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 249.2% աճի տեմպ կամ 125% հավելաճ։ 2008-2012թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 138.8% (1037 մլրդը 747-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 105.2% աճի տեմպ կամ 7% հավելաճ։ 2013-2017թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 145% (1504 մլրդը 1037-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 129.5% աճի տեմպ կամ 33% հավելաճ։

Այսպիսով, արտառոց աճ  բյուջետային եկամուտների ու ծախսերի առումով չի եղել. եկամուտների առումով 2018-2022թթ տեմպերը զիջում են 1998-2002 եւ 2003-2007թթ. (ընդ որում զիջում են 2-3 անգամ , ավել են 2008-2012 եւ 2013-2017թթ., իսկ ծախսերի մասով 2018-2022թթ. ցուցանիշները  զիջում են 1998-2002, 2003-2007, 2013-2017թթ. բյուջեներին։ Ավել են միայն 2008-2012թթ. բյուջետային ծախսերից։ Թե բա ՔՊ-ն եկավ ու բյուջե ունեցանք, եկամուտներն աճել են, սոցիալական հարցեր ենք լուծում։ Սուտ։ Նման բան չկա։ Այո բյուջեն աճել է, բայց նախորդ տարիներից ավելի դանդաղ։  Տ.Սարգսյանից լավ եք եղել։  Նրա վարչապետության տարիները բոլոր առումներով վատագույնն են ՀՀ տնտեսական պատմության մեջ։ Ընդամենը դա։ Անշուշտ, բաց են մնում 1993-1997թթ. բյուջետային տարիների, ինչպես նաեւ 1991-1992թթ. իրավիճակը։ Այստեղ համեմատություններ արված չեն։ Նախ, մինչեւ 1993թ ՀՆԱ չի հաշվարկվել։ Երկրորդ, դրամը ներդրվել է 1993թ նոյեմբերին, ինչը բացառում է 1991-1993թթ համար դինամիկ համեմատական ճշգրիտ շարքեր կազմելու հնարավորությունը։ Միայն նկատենք, որ, օրինակ, 1995-ին պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.2 անգամ (29.4 մլրդ դրամից հասել են 94.5 մլրդ դրամի), իսկ ծախսերը՝ 3.1 անգամ (40.8 մլրդ դրամից 125.5 մլրդ դրամի)։ Սա առանց կենսաթոշակային ֆոնդի միջոցների։ Այդ տարի գնաճը եղել 1.76 անգամ»,- գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմիններըԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին«Պետք է դուրս գանք տգիտությունից»․ Փաշինյանը՝ պատմության և Ղարաբաղի հարցի մասինՉի կարելի մարդու անունը շոշափել, ու նրա կյանքը կործանել․ ՓաշինյանԱՀԿ-ն հայտնել է Աֆրիկայում Էբոլայի դեպքերի աճի մասինՓաշինյան․ Ադրբեջանի հետ պետք է շարունակական աշխատենք խաղաղության պայմանագրի ուղղությամբՍարդարապատում երեք տղամարդու տներում զենք ու փամփուշտներ են հայտնաբերվել«Նյու Յորք Թայմս»-ը տեղեկացել է նոյեմբերի 3-ից հետո Իրանին նոր հարվածներ հասցնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասինՓաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալՏեխնիկական խափանման պատճառով հարկ վճարողներին չեն տուգանի․ Էդուարդ ՀակոբյանԿամ դուրս ենք գալիս նույն ցիկլից, կամ ես անելիք չունեմ Հայաստանում․ ՓաշինյանԶելենսկին խոստովանել է Կիևի ձեռնարկություններին և էներգետիկ օբյեկտներին հասցված վնասըՓաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ ՓաշինյանՌուսաստանն ու Միացյալ Նահանգները երեկ հիանալի երկխոսություն ունեցան․ ԴմիտրիևՎաշինգտոնի հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար. ՓաշինյանՈւիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ ՆահանգներԿալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտելՀայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթWP. Սպիտակ տունը պահանջել է վերսկսել Մեքսիկայի սահմանին արգելապատնեշների կառուցումըԹող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են. Փաշինյան«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասինՄակրոնը նոր բողոքի ցույցերից առաջ հանդիպում կանցկացնի ներքին հետախուզության ներկայացուցիչների հետ Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասինԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին«Մեծ հիասթափություն կապրենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի ճանաչելիության մասինԱնապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն մեկում«Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասինԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԽաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ ՓաշինյանՀՎԿ-ն հորդորում է պատվաստվել գրիպի դեմ և հետևել վարակի կանխարգելման կանոններինԹրամփը ցանկանում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գագաթնաժողովում քննարկվի նաև ապամիջուկայնացման հարցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ. ԿԳՄՍ նախարարի այցըՎարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին՝ 41.8 մլն դրամ Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներՍևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայովՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառըNBC. ԱՄՆ-ը որոշ զորքեր դուրս է բերում Մերձավոր Արևելքի բազաներից Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրերԵվրոպայի հետ Հայաստանի առևտրի աճի մասին կանխատեսումները սպեկուլյատիվ են․ հետազոտությունՄահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-նՀիլարի Քլինթոն․ «Ես շարունակում եմ հավատալ, որ Պուտինը Թրամփի դեմ կոմպրոմատ ունի»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա էՍաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավորՏիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
Ամենադիտված