30-ամյա բլոգերը մահացել է իր գլխացավի մասին տեսանյութ հրապարակելուց երկու օր անց
Այլ30 տարեկանում մահացել է բրիտանացի հայտնի TikTok-յան բլոգեր Ջիան Թոմասը։ Ինչպես նշում է Daily Mail-ը, կինը երկու տարի տառապում էր միգրենից, իսկ մահից մի քանի օր առաջ տեսանյութ էր հրապարակել, որում գանգատվում էր գլխացավից։
Թոմասը մի քանի ամիս շարունակ TikTok-ում խոսել է իր հիվանդության մասին. նրա մոտ ախտորոշվել էր օպտիկական նևրիտ։
«Ես չեմ կարողանում գլուխս բարձրացնել այնպես, որ սիրտս չխառնի, և չեմ կարողանում քայլել։ Ամենուր ինձ ստիպված են լինում տանել։ Ահա թե որքան ուժեղ է այս ցավը»,- կիսվել է նա մահից երկու օր առաջ հրապարակված վերջին տեսանյութում։
Տեսանյութը տեսագրվել է հիվանդանոցում, որտեղ բլոգերին վիրահատություն էր սպասվում։ Տեսանյութում Թոմասը նաև պատմել է, որ նախկին հոսպիտալացումից կարճ ժամանակ անց վերադարձել է հիվանդանոց, քանի որ տանն իր վիճակը վատացել էր։
Նշվում է, որ բլոգերն ունի երկու երեխա։ Նրա մահվան պատճառը նյութում չի բացահայտվել։
Թոմասը ապրում էր Մեծ Բրիտանիայի Դոնկաստեր քաղաքում: Նա ունի ավելի քան 70,000 հետևորդ իր TikTok-յան էջում: Բլոգերը իր էջում պատմում էր առօրյա գործերի և որդիների դաստիարակության, ինչպես նաև իր հիվանդության մասին։