39-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ հարևանուհին իր բնակարանի մուտքի դռան բռնակի վրա կախել է օգտագործված պահպանակ․ shamshyan.com
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:
Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի բնակչուհի 39-ամյա Անի Մ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 10:00-ին ինքը տեսել է, որ իր տան մուտքի դռան բռնակի վրա կախել են օգտագործված պահպանակ, որի մեջ եղել է ինչ որ զանգվածի պարունակություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ա. Եդիգարյանի գլխավորությամբ:
Ոստիկանները զրուցել են Անի Մ.-ի հետ, ով հայտնել է, որ այդ արարքի մեջ կասկածում է իր հարևանուհիներից մեկին, ում Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։