ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան ՀՎԿ-ն հորդորում է պատվաստվել գրիպի դեմ և հետևել վարակի կանխարգելման կանոններին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ. ԿԳՄՍ նախարարի այցը Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին՝ 41.8 մլն դրամ Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր Եվրոպայի հետ Հայաստանի առևտրի աճի մասին կանխատեսումները սպեկուլյատիվ են․ հետազոտություն Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Հիլարի Քլինթոն․ «Ես շարունակում եմ հավատալ, որ Պուտինը Թրամփի դեմ կոմպրոմատ ունի» 

Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի․ ՀՀ ԱԳ նախարար

Արտաքին Քաղաքական

Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել, որում ասվում է․

«Հերթական անգամ մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը՝ հարուստ մշակութային ու կրթական ծրագրերով: Երկու ամիսների ընթացքում Երևանում և մարզերում տեղի են ունենալու ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին նվիրված շուրջ յոթ հարյուր միջոցառումներ։ Սա հերթական առիթն է Հայաստանի համար՝ վերահաստատելու իր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի արժեքներին և սկզբունքներին։

Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի փոքր մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային և լեզվամշակութային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ։ Դրա մասին են վկայում նախորդ տարիների նշանակալից ձեռքբերումները՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից մինչև Երևանում 2018-ին կազմակերպության գագաթաժողովի կազմակերպումը և ՖՄԿ նախագահության՝ չորս տարով ստանձնումը։

Նախորդ տարվա նոյեմբերին Թունիսի Ջերբա քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովի ընթացքում Հայաստանը հաջողությամբ ամփոփեց կազմակերպությունում իր քառամյա նախագահությունը՝ փոխանցելով այդ կարևոր հանձնառությունը Թունիսին: Գագաթնաժողովի արդյունքում ընդունված Ջերբայի հռչակագրում արտացոլվեցին մի շարք կարևորագույն դիրքորոշումներ՝ այդ թվում նաև մեր տարածաշրջանին վերաբերող խնդիրների շուրջ՝ ընդգծելով Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ու կառավարությունների համերաշխությունը Հայաստանին այն անվտանգային մարտահրավերների համատեքստում, որոնց նա առերեսվում է:

Հայաստանի նախագահության՝ իրադարձություններով հարուստ չորս տարիների ընթացքում մեր երկիրը պատվով և մեծ խանդավառությամբ է առաջ մղել Ֆրանկոֆոնիայի արժեքները՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման։ Մենք շարունակելու ենք վճռականորեն ջանքեր ներդնել այդ ուղղությամբ և մեր նպաստը բերել Ֆրանկոֆոնիայի արժեքների ու գաղափարների տարածմանը։

Այս տարի նույնպես Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակը՝ հարուստ մշակութային, թատերական, գեղարվեստական և կրթական միջոցառումներով, որոնք կմոբիլիզացնեն Հայաստանի բոլոր առանցքային ֆրանկոֆոն դերակատարներին մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆրանկոֆոնիայի օրերի հաջողության հարցում մեծ է մեր գործընկերների՝ այդ թվում՝ Երևանում հավատարմագրված ֆրանկոֆոն պետությունների դեսպանությունների դերակատարությունը և ակտիվ ներգրավվածությունը։

Առանձնահատուկ հիշատակման կարիք ունեն ֆրանկոֆոն կրթական հաստատությունները և հասարակական կազմակերպությունները, որոնք Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շարժիչ ուժերից են։

Նշվածի համատեքստում կցանկանայի ողջունել այս տարի նոր ֆրանկոֆոն խոշոր դերակատարի՝ Ֆրանսիական ինստիտուտի մուտքը Հայաստան և ակտիվ ներգրավվածությունը երկամսյակի միջոցառումների կյանքի կոչման հարցում։ Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի՝ խթան հանդիսանալով ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ հետաքրքրության աճի համար։

Ամփոփելով՝ ցանկանում եմ բարեհաջող ընթացք մաղթել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2023 թվականի երկամսյակին և այս կապակցությամբ շնորհավորել Հայաստանի ֆրանկոֆոն համայնքին՝ այս մշակութային տոնի կապակցությամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԽաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ ՓաշինյանՀՎԿ-ն հորդորում է պատվաստվել գրիպի դեմ և հետևել վարակի կանխարգելման կանոններինԹրամփը ցանկանում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գագաթնաժողովում քննարկվի նաև ապամիջուկայնացման հարցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ. ԿԳՄՍ նախարարի այցըՎարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին՝ 41.8 մլն դրամ Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներՍևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայովՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառըNBC. ԱՄՆ-ը որոշ զորքեր դուրս է բերում Մերձավոր Արևելքի բազաներից Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրերԵվրոպայի հետ Հայաստանի առևտրի աճի մասին կանխատեսումները սպեկուլյատիվ են․ հետազոտությունՄահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-նՀիլարի Քլինթոն․ «Ես շարունակում եմ հավատալ, որ Պուտինը Թրամփի դեմ կոմպրոմատ ունի»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա էՍաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավորՏիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև Փոխվարչապետը և պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP-ի նախագծման աշխատանքները քննարկելուՍտեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանքԴատարանը հաստատել է Մայր Աթոռի իրավասությունը՝ եպիսկոպոսներին պաշտոնից ազատելու հարցում. փաստաբանՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, իրավիճակը ԼարսումՀայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդըՌուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ փրկելու ՍևանըԱրարատի մարզում տղամարդը ներխուժել է տուն, սեռական բնույթի ոտնձգություն արել կնոջ նկատմամբ, ծեծել նրան ու ջարդուփշուր արել տան գույքըԴատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթըՀանրապետության տարածքում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովՔաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» «Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Ուկրաինան պատրաստ է խաղաղության համաձայնագրի՝ ըստ ներկայիս առաջնագծի. Զելենսկին՝ Fox News-ինՉինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումըԻտալիան խստացնում է զանգվածային անկարգություններին մասնակցելու պատիժըԱյնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. Մակրոն
Ամենադիտված