Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն է կայացվել. ի՞նչ է որոշել դատարանը
ԻրավունքԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն է կայացվել։ Այս մասին տեղեկանում ենք դատական համակարգի տելեգրամյան ալիքից։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաստատվել է կողմերի միջև հաշտության համաձայնագիր։
Այսպես, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արթուր Մանուկյանի կողմից պետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցին հարակից հողատարածքը․ դրա միջին շուկայական արժեքը կազմում է 81.9 մլն դրամ