Դիմահարդար Գոհար Ավետիսյանը պլաստիկ վիրահատությունից հետո ցուցադրել է կազմվածքը
ԼուսանկարներՀայտնի դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր կազմվածքը կրծքի կրճատման պլաստիկ վիրահատությունից հետո։ Նա իր սոցցանցում հրապարակել է լուսանկարներ առաջ և հետո:
Երկու շաբաթ առաջ 29-ամյա Գոհար Ավետիսյանը պլաստիկ վիրահատության է ենթարկվել՝ կրծքերը փոքրացնելու համար։ Վերականգնումից հետո բլոգերը որոշել է իր անձնական բլոգի բաժանորդներին ցույց տալ արդյունքը՝ առաջին նկարում նա կեցվածք է ընդունել կարմիր կիպ զգեստով մինչև պրոցեդուրան, իսկ երկրորդում՝ վիրահատությունից հետո՝ սև տոպով։
«Ավելի լավ չէ՞»,- երկրպագուներին հարցրել է Գոհարը։
Դիմահարդարը բաժանորդներին բողոքել է նաև, որ վերքերից մեկը շատ դանդաղ է լավանում և անհարմարություն է պատճառում։
Գոհար Ավետիսնյանը հավելել է, որ շարունակում է գնալ հետազոտությունների և շնորհակալություն է հայտնել բաժանորդներին աջակցության համար։