Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր Եվրոպայի հետ Հայաստանի առևտրի աճի մասին կանխատեսումները սպեկուլյատիվ են․ հետազոտություն Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Հիլարի Քլինթոն․ «Ես շարունակում եմ հավատալ, որ Պուտինը Թրամփի դեմ կոմպրոմատ ունի» Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Սաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավոր Փոխվարչապետը և պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP-ի նախագծման աշխատանքները քննարկելու Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Դատարանը հաստատել է Մայր Աթոռի իրավասությունը՝ եպիսկոպոսներին պաշտոնից ազատելու հարցում. փաստաբան 

Նոր օդանավ, հինգ նոր ուղղություն. Fly One Armenia ավիաընկերությունն ընդլայնում է աշխարհագրությունը

Հասարակություն

Fly One Armenia ազգային բյուջետային ավիաընկերությունն առաջիկայում օդանավային պարկը կհամալրի նոր օդանավով, որը հնարավորություն կտա ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: Նախատեսվում են  թռիչքներ նաև հինգ նոր ուղղություններով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ հայտնելով սպասվող նորությունների մասին՝ Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասաց՝ նոր օդանավը Airbus A330 դասի է, որն, ի տարբերություն այլ օդանավերի, կարող է երկար թռիչքներ իրականացնել ոչ միայն դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ռուսաստան, այլև Չինաստան, Հարավարևելյան Ասիա, Հնդկաստան, կարող է նաև անդրօվկիանոսյան թռիչքներ իրականացնել:

«252 տեղանոց օդանավ է. տեղերից 222-ն էկոնոմ դասի են, իսկ 30-ը՝ բիզնես դասի: Օդանավը շուտով կհամալրի մեր օդանավային պարկը: Առաջիկայում նման դասի նաև այլ օդանավեր ենք ներգրավվելու, որոնք փոխելու են մեր մատուցած ծառայությունների որակն ու այն այլ մակարդակի են բարձրացնելու»,-նշեց Անանյանն ու հավելեց՝ մարտի վերջին սկսվում է ամառային թռիչքային շրջանը:

Նրա խոսքով՝ հինգ նոր ուղղություն կլինի. Դյուսելդորֆ, Լառնակա, Թեհրան, Սամարա և Նովոսիբիրսկ: 20-ից ավելի կդառնա այն քաղաքների թիվը, որտեղ Fly One Armenia-ն կանոնավոր չվերթներ կիրականացնի:

Ամռանն ավիաընկերությունը կներկայանա չարտերային լայն ծրագրով: Արամ Անանյանը հիշեցրեց՝ դեպի Եգիպտոս մեկնարկած ուղղություններն են Շարմ Էլ Շեյխն ու Հուրգադան, կմիանան Մարսա Ալամը, Ալբանիան, Բուլղարիան և Հունաստանը, ինչն էլ ենթադրում է օդաչուների վերապատրաստման աշխատանքներ:

Ավիաընկերությունը նոր ուղղություններն ընտրում է ուղևորների շրջանում պահանջարկի ուսումնասիրությունների վրա հենվելով, այնուհետև գործարկում է չվերթները:

Անանյանը հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ոչ միայն կետից կետ (Point to point) ճանապարհորդության համար հարմար երկիր է, այլև տարանցիկ ուղևորափոխադրումների առումով է հետաքրքիր կետ, ու Երևանն ունի բոլոր հնարավորությունները տարանցիկ ափ դառնալու համար:

«Այդ առումով ևս կունենանք նորություններ: Ուշադրության կենտրոնում ենք պահում հնդկական, չինական շուկաները: Բոլոր առումներով մեծացնում ենք մեր ներգրավվածությունը. թե՛ ուղևորների փոխադրում, թե՛ բեռնափոխադրումներ, թե՛ տուրիստական  ուղղությունների առաջարկ շուկային»,-ընդգծեց նա ու հավելեց՝ Fly One Armenia-ն ամենամեծ ավիացիոն հարկատուն է հայկական ավիաընկերությունների մեջ:

Այս պահին այն  ամեն օր չվերթներ է իրականացնում Մոսկվայի երկու օդանավակայաններ՝ Վնուկովո և Դոմոդեդովո, դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Եկատերինբուրգ քաղաքներ: Չվերթներ է իրականացնում նաև  դեպի Քիշնև և Թբիլիսի: Եվրոպական ուղղություններով՝ ի լրումն Լիոնի, դեպի Փարիզ և Միլան: Իսկ  մերձավորարևելյան ուղղություններն են Դուբայը, Թել-Ավիվը և Շարմ էլ Շեյխը:

Fly One Armenia ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներՍևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայովՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառըNBC. ԱՄՆ-ը որոշ զորքեր դուրս է բերում Մերձավոր Արևելքի բազաներից Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրերԵվրոպայի հետ Հայաստանի առևտրի աճի մասին կանխատեսումները սպեկուլյատիվ են․ հետազոտությունՄահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-նՀիլարի Քլինթոն․ «Ես շարունակում եմ հավատալ, որ Պուտինը Թրամփի դեմ կոմպրոմատ ունի»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա էՍաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավորՏիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև Փոխվարչապետը և պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP-ի նախագծման աշխատանքները քննարկելուՍտեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանքԴատարանը հաստատել է Մայր Աթոռի իրավասությունը՝ եպիսկոպոսներին պաշտոնից ազատելու հարցում. փաստաբանՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, իրավիճակը ԼարսումՀայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդըՌուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ փրկելու ՍևանըԱրարատի մարզում տղամարդը ներխուժել է տուն, սեռական բնույթի ոտնձգություն արել կնոջ նկատմամբ, ծեծել նրան ու ջարդուփշուր արել տան գույքըԴատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթըՀանրապետության տարածքում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովՔաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» «Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Ուկրաինան պատրաստ է խաղաղության համաձայնագրի՝ ըստ ներկայիս առաջնագծի. Զելենսկին՝ Fox News-ինՉինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումըԻտալիան խստացնում է զանգվածային անկարգություններին մասնակցելու պատիժըԱյնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. ՄակրոնՌուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըՌուսական դիզելային վառելիքը ԱՄՆ կարտահանվի Բալթիկ ծովի նավահանգիստներիցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինNASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղինՌուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր ԼայենՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորներըՄենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթով
Ամենադիտված