Մեղրիում ռուսական զորամասը պլանային պայթեցման աշխատանքներ կանի, խուճապի չմատնվե՛լ․ Սյունիքի մարզպետարան
ՀասարակությունՍյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել․
«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ
Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը հաղորդում է, որ 2023թ․ մարտի 23-ին և 24-ին Մեղրու տարածաշրջանում տեղակայված ռուսական զորամասի կողմից իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ:
Խնդրում ենք պայթեցման ձայներ լսելիս՝ խուճապի չմատնվել»։