Մեգան Ֆոքսն ու Machine Gun Kelly-ն դադարեցրել են նախապատրաստվել իրենց հարսանիքին
ԺամանցԴերասանուհի Մեգան Ֆոքսը և երաժիշտ Machine Gun Kelly-ն որոշել են դադարեցնել հարսանիքի նախապատրաստական աշխատանքները՝ կոնֆլիկտների պատճառով։ Այս մասին հայտնում է Us Weekly-ն։
Մեգան Ֆոքսի և Machine Gun Kelly-ի անձնական կյանքի շուրջ բազմաթիվ խոսակցություններ կան, սակայն զույգը չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը։
«Մեգանը և Machine Gun Kelly-ն շարունակում են կապի մեջ լինել, բայց նրանց հարաբերությունները դեռ նախկին կարգավիճակում են: Նրանք հետաձգել են իրենց հարսանիքի պլանավորումը՝ իրենց խնդիրները լուծելու համար: Նրանց հարաբերություններն այժմ շատ անկայուն են։ Երբեմն նրանք հաղորդագրություններ են ուղարկում միմյանց»,- ասել է աղբյուրը:
Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly-ն սկսեցին հանդիպել 2020 թվականի ամռանը և հայտարարեցին իրենց նշանադրության մասին 2022 թվականի հունվարին: Այս տարվա փետրվարին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly-ին բաժանվել են։