Մարտի 23-24-ին Մեղրիում` ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում, պայթեցման աշխատանքներ կկատարվեն
ՀասարակությունՄեղրիի համայնքապետարանը բնակիչներին տեղեկացնում է, որ մարտի 23-ից մինչև մարտի 24-ը ներառյալ ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ:
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- հայտնում են համայնքապետարանից: