Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին Microsoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչում Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը 0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը 

Մեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. 2 անձ կալանավորվել է. ՔԿ (տեսանյութ)

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի  քննչական բաժնի քննիչների կողմից պլանավորված և համակարգված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների, Ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մի քանի անձանց ներգրավվածությամբ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել։  

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, 2023թ. մարտի 14-ին` ժամը 23:30-ին, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխել Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ։

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթ, բժշկական կաթուցիչ:

Բացի այդ, քննիչների կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում ստացված տվյալների իրացման արդյունքում ժամեր անց՝ ժամը 02:30-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և  ոստիկանության բաժին են տեղափոխել 1984թ. ծնված երկու տղամարդու: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վերջիններս իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել և իրենց վարձակալած հյուրանոցային համարում պահում են թմրամիջոց: Պարզվել է նաև, որ վերջիններս  թմրամիջոցը ձեռք են բերել հիշյալ 39-ամյա տղամարդուց:

Դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի  քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են։

Դեպքի վայր հանդիսացող հիշյալ հյուրանոցային համալիրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր։ Մասնավորապես՝ հայտնաբերվել են տարբեր սրվակներում, փաթեթներում լցված 32.81 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին»,  31.12  գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա», 26.25 գրամ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ, չօգտագործված ներարկիչներ, կաթուցիչներ, էլեկտրոնային կշեռքներ, «Զիպ» փականով դատարկ փաթեթներ, այրված և սպիտակ գույնի զանգվածի հետքերով երկաթե շերեփ, թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված կիսով չափ լցված բժշկական սպիրտի տարրա, թորած ջրով ապակյա սրվակ և այլն։ Հայտնաբերվել են նաև բջջային հեռախոսներ և համակարգիչ:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական և դատանյութագիտական փորձաքննություններ։ Հայտնաբերվածից մի քանի փաթեթների պարունակության վերաբերյալ նշանակված փորձաքննության նախնական եզրակացությունների համաձայն դրանք եղել են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Քննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ որպես թմրամիջոցների ապօրինի շրջանանռության միջոց՝ նշված անձինք օգտվել են  «Տելեգրամ» հավելվածի՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առցանց վաճառքի հայտնի հարթակներից, իսկ հյուրանոցային քոթեջը, որը վարձակալվել է նշված անձանցից մեկի կողմից, որոշակի ժամանակահատվածում առերևույթ ծառայեցվել է որպես թմրամիջոցների պատրաստման, իրացման նպատակով փաթեթավորման տարածք, որտեղ հյուրանոցի աշխատակիցներին թույլ չի տրվել ներս մտնել։ 

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքաի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 1984թ. ծնված երկու անձանց՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մեկի մասով դատարանը մերժել է խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը:

Քննչական մարմնի և Ոստիկանության ծառայողների կողմից համագործակցված միջոցառումները շարունակվում են թմիջոցառումների ապօրինի ձեռքբերման աղբյուրը, շրջանառության շղթայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ում
Ամենադիտված