Բագրատ Նավոյանի անվայել պահվածքի և ոչ մարզական պահվածքի համար Ալաշկերտը տուգանվել է 180 հազար դրամով
ՀասարակությունՄարտի 22-ին կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Նիստի ընթացքում տարբեր որոշումներ են կայացվել, մասնավորապես կապված «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի կողմից անվայել վարքագիծ և ոչ մարզական պահվածք դրսևորելու, «Ալաշկերտ» թիմի կողմից խաղադաշտի գծանշումների թերի կատարելու, VIP հատվածում ներկաների մոտ անցագրեր չլինելու և VAR համակարգի գլխավոր էկրանի մոտ գծանշում չլինելու վերաբերյալ:
Կոմիտեի քննարկումների արդյունքում որոշվել է ակումբին հայտարարել «Նկատողություն» և տուգանել ընդհանուր 180 հազար դրամի չափով:
Ամբողջական արձանագրությունը՝ այստեղ: