Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Զարուհի Հովհաննիսյան. Մարտի 1-ը և Հոկտեմբերի 27–ը ծրագրված պետական հանցագործություններ են

Վերջին լուրեր

Լուրեր.com-ի զրուցակիցն է հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը։

Ինչո՞ւ չի բացահայտվում Հոկտեմբերի 27–ը։ Իշխանությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է ոճրագործությունն ամբողջովին բացահայտելու համար:

Նախ հստակեցնենք, թե ինչ էր հոկտեմբերի 27-ը: Դա պետական հեղաշրջում էր, արյունալի մի էջ, որը չի բացահայտվի ներպետական որևէ ատյանում, քանի որ ոճրագործության պատասխանատուները դեռևս իշխանության ղեկին են: Երկու կարևոր դերակատար, Ռոբերտ Քոչարյան, ով այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն էր զբաղեցնում և Սերժ Սարգսյան, ով Ազգային անվտանգության նախարարն էր ու այժմ էլ զբաղեցնում է երկրի նախագահի աթոռը: Այնինչ, որպես պետական բարձրաստիճան այրերի կյանքի անվտանգության հիմնական պատասխանատու պիտի հեռացվեր Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից ու իսպառ մոռանար պետական համակարգում որևէ դերակատարում ունենալու հնարավորության մասին: Այս արյունոտ զույգը լուծում էր և մինչ այժմ էլ լուծում է մեկ խնդիր՝ գլխատել Հայոց պետականությունն ու չեզոքացնել ինքնիշխան երկրի ցանկացած դրսևորում: Սպանվեցին և որպես գործոն չեզոքացվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ով իր կերպարի ողջ հակասականությամբ հանդերձ ուներ հզոր Հայաստան կառուցելու տեսլական, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, հանրային հսկայական համակրանք վայելող անձ, ով խորհրդային տարիներին մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման ու կայացման գործում, և նրանց աջակցող ու նրաց կողքին կանգնած պետական պաշտոններ զբաղեցնող այրեր: Փաստորեն երկրում վերացավ հակակշիռը՝ իշխանական թևերի միջև, որը զսպում էր ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի կոպտագույն խախտմամբ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի հակապետական գործողությունները, ով Սերժ Սարգսյանի հետ միասին զարգացրեց ու բարգավաճեցրեց երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգն ու դարձյալ արյունալի ճանապարհով՝ Մարտի 1-ի ոճրագործությամբ, փոխանցեց իշանությունն իր գործընկերոջը: Ինչպե՞ս կարող են քայլեր ձեռնարկել ոճրագործության բացահայտման ուղղությամբ, երբ իշխանության ղեկին կանգնածը՝ Հոկտեմբերի 27-ի գլխավոր դերակատարներից է: Այն 6 ձերբակալվածները՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ովքեր կարող էին տալ անուններ ու կատարել բացահայտումներ, հերթով, առեղծվածային կերպով մեռնում են բանտերում: Նրանցից միայն երեքն են մնացել, ընդ որում Նաիրի Հունանյանի ու նրա եղբոր մասին որևէ տեղեկատվություն ստանալ հնարավոր չէ: Հանրության շրջանում միայն լեգենդներ են հյուսվում, թե ապրում են ԿԳԲ-ի շենքում հարմարեցված բանտախցում՝ արտոնյալ պայմաններում, կամ արդեն ստացել են իրենց վճարն ու հեռացել երկրից: Բացառված չէ, որ մի օր էլ լսենք, թե արդեն մահացել են սրտի հերթական նոպայից: Կար «27-ի» գործով անջատված մաս, որը վերաբերում էր կազմակերպիչներին: Ողջ պետական համակարգն ու իշխող կուսակցության վերնախավը միաբերան պնդում էին, թե ի՞նչ կազմակերպիչներ, միակ հանցագործները նրանք են, ովքեր ձերբակալված են: Արդյունքում՝ անջատված մասով գործը կարճվեց, թեման էլ փակված համարվեց: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին տարիներին արդեն ոչ ոք չէր խոսում հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, մինչև 2007 թ. Հոկտեմբերի 26-ը, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի՝ «Իրերն իրենց անունով կոչելու ու հաշիվ պահանջելու ժամանակը» հանրահավաքային ելույթում նորից բարձրաձայնեց, արթնացրեց հանրությանը թմբիրից: Նրա կողքին էին Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները՝ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, ովքեր հույս ունեին, որ հանրային բողոքի ալիքի և ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելով հնարավոր կլինի բացահայտել այդ ոճրագործությանը, որը՝ ներկա իշխանավորների ղեկին մնալու պարագայում անհնար է: Ինչ եղավ հետո, մենք բոլորս գիտենք՝ Մարտի 1:

Ի՞նչ ընդհանրություններ ունեն Մարտի 1-ը և Հոկտեմբերի 27–ը։

Այդ երկու ոճիրներն էլ ծրագրված պետական հանցագործություններ են, մի դեպքում, որպեսզի կենտրոնացվի իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի ձեռքում, մյուս դեպքում, որպեսզի նույն համակարգը վերարտադրվի, կատարվի փոխանցում Սերժ Սարգսյանին՝ չսասանելով երկիրն ինքնիշխանությունից զրկելու հրեշավոր ծրագիրը: Սակայն որքան էլ կոծկվեն այս երկու արյունալի հանցագործությունները, միևնույն է, հանրությունն իմանալու է ողջ ճշմարտությունն ու այս երկու անունները՝ Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան, Հայոց պատմության մեջ մնալու են, որպես պետական դավաճանություն կատարած, սեփական ժողովրդի դեմ բռնարարքներ իրականացրած, անձնական շահը՝ երկրի ինքնիշխանությունից վեր դասող հանցագործներ:

Ու դա կլինի հենց իրենց կյանքի օրոք, արդեն բացահայտումներ կատարվում են: Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան խնդրած՝ Ռուսաստանի անվտանգության ծառայության փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն, ով պուտինյան վառչակարգի բազում հանցագործությունների բարձրաձայնողն էր, մասնավորապես Չեչենական պատերազմի հրահրման ու բնակելի շենքների պայթեցման գործում ՌԴ հատուկ ծառայությունների մասնակցության մասով, իր առեղծվածային մահվան նախաշեմին ամենայն պատասխանատվությամբ հայտարարել էր, որ տեղյակ է, ինչ է կատարվել Հոկտեմբերի 27-ին Հայաստանի պառլամենտի շենքում և դրա հետևում կանգնած են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները: Ես նաև վստահ եմ, որ տարածաշրջանում կատարվող փոփոխությունների ու գերտերությունների ազդեցությունների գոտիների վերաբաշխման համատեքստում կլինեն նաև «Վիկիլիքս» հայտնի կայքի բացահայտումներ: Հանրությունն իմանալու է ճշմարտությունը, այն երկար ծածկել հնարավոր չէ:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պես երեույթներ ծնող նախադրյալները վերացե՞լ են մեր երկրում, թե՞ ոչ:

Վերացել են, նման բան այլևս չի կրկնվի, քանի որ իշխանական համակարգն այժմ միաբևեռ է, չկա որևէ հակակշիռ, չկա մեկ պետական գործիչ, ով խոչընդոտում է Սերժ Սարգսյանի ապօրինի գործողությունների իրականացմանը: Մարտի 1-ն էլ չի կրկնվի, քանի որ լիովին ստրկամտության տարվող ժողովուրդը, ում ամեն օր ներարկում են, թե աշխարհում գերտերերն են թելադրողը, դու դրա դեմ ոչինչ անել չես կարող, լուծիր քո համապազօրյա հացի դժվարին խնդիրն ու սուս, առայժմ չի ընդվզի: Հիմա կարևորն ազատագրվելն է հենց էդ ստրկամտությունից, թե չէ ցանկացած փոփոխություն դառնալու է հերթական վաճառքը՝ ստրուկների շուկայում:

P.S. Ես հիշում եմ Վազգեն Սարգսյանին, ով լրագրողների հետ Հայաստանի մարզերով շրջայցներ կատարելուց հետո, երբ նստում էինք սեղանի շուրջ՝ մի կտոր հացի, ինքնամոռաց, ռոմանտիկ ինքնամոռացությամբ երգում էր. «Երազի իմ երկիր Հայաստան...»:

Հիշում եմ նաև Ռոբերտ Քոչարյանին, երբ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, Ռուսաստանի այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը եկավ Հայաստան: Նախագահականում՝ փակ դռների հետևում տեղի ունեցած հանդիպումից հետո նրանք միասին դուրս եկան մեզ՝ լրագրողներիս ընդառաջ: Ընդամենը երկու ամսից Ռուսաստանի նախագահի ղեկին հայտնված ու մինչ այժմ այդ գերտերությունը իր ձեռքում պահող մարդը հաստատակամորեն թփթփացնում էր Քոչարյանի ուսին, քաջալերում՝ որպես յուրային...

Գայանե Համբարձումյան

 


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված