Բլոգերի «չար կատակի» պատճառով Բիբերի հազարավոր երկրպագուներ սափրել են գլուխները (լուսանկարներ)
Վերջին լուրեր
Մի բլոգերի «չար կատակը» պատճառ է դարձել, որ դեռահասների կուռք Ջասթին Բիբերի հազարավոր երկրպագուներ սափրեն իրենց գլուխները: Բանն այն է, որ համացանցում՝ մասնավորապես Twitter-ում, մի բլոգեր կեղծ լուրեր է տարածել այն մասին, թե Բիբերը տառապում է քաղցկեղով:
Գրեթե բոլոր հայտնի արևմտյան սոցցանցերը միանգամից ողողվել են գլուխները սափրած աղջիկների լուսանկարներով, որոնք սիրելի երգչին աջակցելու համար հրաժեշտ են տվել իրենց վարսերին:
Ինչպիսին եղավ երկրպագուների զայրույթը, երբ պարզվեց, որ դա ընդամենը կատակ է եղել: Բացի այդ, կեղծ լուրը հայտարարվել էր՝ հղում կատարելով ամերիկյան հայտնի մի հեռուստանախագծի՝ հայտնում է newsofstars.ru-ն:




















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)