Կանադացի քաղաքական գործիչները քայլել են բարձրակրունկ կոշիկներով՝ ի աջակցություն կանանց
ՏեսանյութերԿանադացի քաղաքական գործիչները հանդիպմանը բարձրակրունկ կոշիկներ են կրել և քայել՝ ի նշան «գենդերային բռնությունից» կանանց պաշտպանության: Տեսանյութը Twitter-ում հրապարակել է Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալհաբրան։
Ակցիան, որը կազմակերպել էին կանադացի պաշտոնյաները և Halton Women's Place կանանց ճգնաժամային կենտրոնը, ստացել էր Hope in High Heels անվանումը: «Սա ակցիա է, որը կանանց նկատմամբ բռնության մասին իրազեկվածություն է տարածում և նաև խրախուսում է տղամարդկանց ներգրավվել այս խնդրի լուծման մեջ», - ասել է Ալհաբրան: