Չարագործը թաքնվում է էկրանների ետևում և իր այդ խոսքով մարդկանց սպանում․ Բագրատ Սրբազան
ՏեսանյութերԹաքնվե՞լ, թե՞ ընտրել ճշմարտությունը․ հատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից․
«Հիմա նաև գործիքներ են ստեղծվել, որ ուղիղ չխոսես մարդկանց հետ, թաքնված խոսես։
Քո ոչինչ գոյությամբ ու ներկայությամբ, միգուցե արարչագործության սխալի հետևանքով աշխարհում հայտնված լինելու պարզ պատահականությամբ՝ դու թաքնվում ես էկրանների ետևում և քո այդ խոսքով մարդկանց սպանում։ Եվ այո, թաքնվողները սպանում են՝ գողը թաքնվում է, մարդասպանը թաքնվում է, ավազակը թաքնվում է, չարիք գործողը թաքնվում է։
Եվ թաքնվում է տարբեր բաների ետևում․ թաքնվում է իր վախի ետևում, թաքնվում է մարդկանց ետևում, թաքնվում է պատերի ետևում, ճաղերի, զենքերի, զորքերի և այլնի ետևում, որովհետև ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ հետ ապրելու դժվարություն ունի, որովհետև ճշմարտությունը խոսելու սարսափ ունի, որովհետև գիտի, որ ճշմարտությունը ԿԱԶԱՏԱԳՐԻ առաջինը իրեն և կզրկի շատ «բարիքներից», շատ երևույթներից, որոնք ինքը բարիք է համարել իր կյանքում, կաշկանդումներից կազատի, որոնցով ինքը միգուցե սնվում է, կապանքներից, որոնք միգուցե իր ամենահարմար բնակարանն են։ Այդ բոլորից պիտի ազատագրվի ու դառնա ի՞նչ։ Չէ՞ որ արդ բոլորն են իրեն պաշտպանում»։
Հատված Կրկնազատիկի քարոզից․ ՄԱՍ 3