Իմ ասածն ա էլի` ուրիշը նայի, կասի սաղ քար ա, ստեղ հող չկա. Փաշինյանն այցելել է նուշի այգի և ջրամբար
ՏեսանյութերԱրմավիրի մարզի Վանանդ բնակավայրում ծանոթացա մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու եւ կառուցված ջրամբարի ծրագրին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
«Դրա շրջանակում՝ 360 հեկտարի վրա հիմնվել է նուշի այգի եւ կառուցվել 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար:
Նախատեսվում է, որ ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կհասնի 10 մլրդ դրամի, իսկ այգին կընդլայնվի՝ հասնելով 800 հեկտարի»,- գրել է նա: