Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն 

Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ենք ապրելու, եթե կորցնենք Արցախը. Ռուբեն Վարդանյան

Արցախ

Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում մի քանի օր առաջ ներկա էի Սուրբ Զատիկի առթիվ սաների պատրաստած միջոցառմանը: Երեխաների հետ շփումը ոչ միայն երջանկության անսահման զգացողություն ու էներգիա հաղորդեց, այլև ավելի խորացրեց նրանց խաղաղ մանկությունն ու լուսավոր ապագան ապահովելու պատասխանատվության զգացումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նակին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Շրջափակման ամեն օրն արցախահայության համար գոյության պայքար է, ու այս իրավիճակում Հայաստանի Ազգային ժողովում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու հնչող հայտարարությունները շոկային ազդեցություն են ունենում: Ցավալի է տեսնել, թե ինչպես էին իշխող ուժն ու ընդդիմությունը մեծ եռանդով մեղադրում միմյանց, բայց ոչ ոք այդպես էլ չխոսեց Արցախի մասին, չասվեց, թե ինչ ենք անելու, որ 120 հազար արցախահայությունը, այդ թվում՝ 30 հազար երեխաները, իրենց հայրենիքում ապրելու հնարավորություն ունենան։ 

Այսօրվա իրավիճակը շատ պարզ է․ կա՛մ մենք պայքարում ենք, որը շատ ծանր որոշումներ է ենթադրում, կա՛մ ենթարկվում ենք, իսկ դա նշանակում է, որ կորցնում ենք մեր ազգային արժանապատվությունը, կորցնում ենք հայրենիքը։ Ես հասկանում եմ, որ ընտրությունը շատ ծանր է, բայց և՛ Հայաստանի վարչապետը, և՛ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը պետք է հասկանան մի բան․ եթե մենք շարունակենք միայն մեղավորներ փնտրել և միմյանց փնովել, դա ապագա չունեցող ճանապարհ է։ 

Հիմա մենք հայրենական պատերազմի իրողությունում ենք ապրում, իսկ դա նշանակում է, որ պետք են այս դժվարությունները հաղթահարելու հստակ մշակված ծրագիր ու գործողություններ։ Մեր պատկերացրած ճանապարհը մեկն է՝ համախմբվել Արցախը պաշտպանելու, Արցախը հայկական պահելու գաղափարի շուրջ: Այդ պայքարը պահանջելու է ծանր, չափազանց ծանր աշխատանք, բայց ուրիշ ճանապարհ չկա, որովհետև ուրիշ ճանապարհն անընդունելի է մեր՝ հայ մնալու համար։ 

Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ենք ապրելու, եթե կորցնենք Արցախը։ Պարզապես ուզում եմ խոսքս ուղղել բոլորին՝ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե՛ ներկաներին, թե՛ նախկիններին, բոլորի՛ն. եթե մենք կորցնեք Արցախը, դա չի ներվելու, դա դառնալու է խարան: Ու ես խոստանում եմ՝ այնպես եմ անելու, որ դուք, ձեր երեխաներն ու թոռներն ամեն օր ստանաք Արցախի երեխաների նկարները, որպեսզի միշտ հիշեք, որ նրանց ցավը, կործանված մանկությունը ձեր անգործության կամ սխալ քայլերի հետևանքն է։

Բայց ես համոզված եմ, որ մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Մենք ամեն գնով, ամեն ինչի միջով անցնելով՝ պարտավոր ենք գալիք սերունդներին հանձնել հայկական Արցախ, ուժեղ հայկական պետություն և միավորված Հայկական աշխարհ։ Դա յուրաքանչյուրիս պարտքն ու պարտականությունն է՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում՝ այստեղ՝ Արցախում, Հայաստանում, թե Հայկական աշխարհում: Դա մեզ չի ազատում հանուն Արցախի պայքարելու պատասխանատվությունից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Ամենադիտված