3 օր շարունակ մաքրել են տարիներ շարունակ կուտակված աղբից
Վերջին լուրեր
«Տարիներ շարունակ կուտակված աղբը հակասանիտարական վիճակ է ստեղծել մեր շենքի նկուղային հարկում»,- Պաշտպանին ուղղված իր դիմումում հայտնել է Կապանի բնակիչ Արմինե Սանթրոսյանը:
Կապանի քաղաքապետը, ի պատասխան Պաշտպանի գրությանը, հայտնել է, որ այժմ տվյալ թաղամասում սանիտարական վիճակը բավարար է:
Արմինե Սանթրոսյանն էլ իր հերթին հայտնել է, որ Պաշտպանի գրության և միջնորդության արդյունքում միայն Կապանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները 3 օր շարունակ նկուղային հարկը մաքրել են տարիներ շարունակ կուտակված աղբից: Նա թաղամասի բնակիչների անունից Պաշտպանին հայտնել է իր խորին շնորհակալությունը:
Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)