Ադրբեջանցի զինծառայողները անելանելի վիճակ են ստեղծել Տեղի բնակիչների համար. Թաթոյան
ՏեսանյութերԱդրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար: Այս մասին է հայտնում Թաթոյան հիմնադրամը, որի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:
Հրապարակված տեսանյութում ներկայացված է Տեղ համայնքում բնակիչների հետ հանդիպումները, նրանց բողոքները և իրավունքների խախտումների դեպքերը:
Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ: