Մխիթարյանը բաց կթողնի «Մետալուրգի» հետ հանդիպումը
Վերջին լուրեր
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի հոկտեմբերի 27-ին նախատեսված Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրի Զապորոժյեի «Մետալուրգի» հետ հանդիպումը։
Պատճառն այն է, որ «Տավրիայի» դեմ խաղում Հենրիխը ստացել է դեղին քարտ, որը նրա չորրորդ դեղին քարտն էր ընթացիկ մրցաշրջանում։
Նշենք նաև, որ «Մետալուրգի» հետ «Շախտյորը» կհանդիպի նոյեմբերի 3-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)