Զինծառայողին ծեծի ենթարկողի գործն ուղարկվել է դատարան
Վերջին լուրեր
Արարատի զորամասերից մեկում կապիտան Կիրակոսյանի կողմից զինծառայող Գրիգոր Տոնապետյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Արարատի զորամասերից մեկի մարտական հենակետում սաղավարտը գլխին չլինելու պատճառով կապիտան Կիրակոսյանը ծեծի էր ենթարկել զինծառայող Գրիգոր Տոնապետյանին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով նա տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական հոսպիտալ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):
Աղբյուրը՝ pastinfo.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)