Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

«Հրաշքներ չեն լինում, բայց նա կաներ առավելագույնը». Ռիմա Դեմիրճյան (տեսանյութ)

Վերջին լուրեր

Հարցազրույց ՀՀ ազգային հերոս, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ:

-Դուք ավարտեցիք աշխատանքը ձեր կյանքի թերեւս ամենակարեւոր գրքի վրա. Կարեն Դեմիրճյանի մասին «Հիշատակ» գիրքն արդեն տպագրվել է:

-Այո, եւ դրանով մասամբ կատարեցի իմ պարտքը Կարենի հիշատակի առջեւ: Ես հասցրի ավարտել գիրքը, դա շատ կարեւոր էր, որովհետեւ այն, ինչ ես գիտեմ, ես կասեմ։ Այնպես, ինչպես ես եմ ճանաչել Կարենին, ոչ ոք չի կարող դա լրացնել։ Սակայն գիրքը գրելու ընթացքում շատ դժվարություններ կրեցի, հիմնականում բարոյական։

Մտածում էի' արդյո՞ք բավարար են ուժերս, իմ անփորձության իմաստով, որովհետեւ բացի մեթոդական աշխատանքներից եւ դասագրքից՝ այլ բան չեմ գրել, արդյո՞ք կպահպանեմ ճշմարտությունը, օբյեկտիվությունը: Այդ բոլորը հաղթահարեցի: Սակայն մի հարց ավելի ինձ տանջեց, գրելու ընթացքում վերապրեցի ամբողջ անցյալը, տառապեցի, բայց կամա, թե ակամա իմ առջեւ կանգնեց շատ կարեւոր մի հարց, արդյոք ճի՞շտ էր այդպես ապրելը, որովհետեւ երբ նայում եմ ժամանակակից աշխարհին, որը շատ է փոխվել, մարդիկ են փոխվել, շեշտադրումները արժեքային համակարգում փոխվել են. արդյո՞ք ճիշտ ապրեց, արդյոք չպե՞տք է մի քիչ էգոիստ լիներ, իր մասին, ընտանիքի մասին մտածեր:

Երկար չմտածեցի. շատ կարճ ժամանակում ինքս ինձ պատասխանեցի. այո, ճիշտ է ապրել: Կարենի սկզբունքներից մեկն արտահայտվել է իր խոսքերում. ՙԲարձրագույն արժեքներն են պետությունն ու ժողովուրդը, եւ մենք մեր գործունեության մեջ պետք է ելնենք նրանց շահերից՚... Կարո՞ղ էր արդյոք նա ուրիշ ձեւով ապրել, երեւի թե ոչ...Նա այդպես էր ծրագրավորված եւ նրա մոտեցումն այսպես, թե այնպես անդրադառնում էր ընտանիքի վրա:

-Ի՞նչ իմաստով:

-Մենք շատ բաներից ենք զրկվել՝ ես, տղաներս, բայց ոչ մի բանի համար չենք զղջացել, ինչպես ասում են՝ ամեն ինչի համար վճարել է պետք: Եւ այն հարգանքը, այն հիշատակը, որ նա ունի ժողովրդի մոտ, ես չեմ վախենում ասել, այն սերը, որ նա վայելում է, պահանջեց այդպիսի վճարում, այդ գնահատականը իր ապրած կյանքի արդյունքն է: Շատ քչերին է դա հաջողվում պատմության մեջ ընդհանրապես: Բայց ամենահանգստացնող այն է, որ նա գնահատվեց, եւ չնայած իր ողբերգական վախճանին, ես գտնում եմ, որ երկրորդ անգամ Կարենի ասպարեզ դուրս գալը, ունեցավ նաեւ անձնական շատ մեծ նշանակություն։ Նա տեսավ, որ տարիների ընթացքում ժողովրդի վերաբերմունքն իր հանդեպ չի փոխվել. հասարակությունը նույն կերպ է իրեն վերաբերում: ՙՀետադարձ հայացք ձգելով՝ գտնում եմ, որ կյանքիս խնդիրը կատարել եմ, սխալներ չեմ գործել՚.նա կարող էր այդպես վստահ գրել' տեսնելով համաժողովրդական սերը:

-Տիկին Դեմիրճյան, տասներեք տարի է անցել այն չարաբաստիկ օրից: Ցավը որոշ չափով մեղմվե՞լ է:

- Չնայած 13 տարի է անցել, բայց ոչ հեռավորությունը, ոչ տարածությունը, ոչ նույնիսկ կյանքի ընթացքը, կենցաղային հոգսերը մոռացության չեն տալիս ոչինչ. երբեմն թվում է, թե ցավը մեղմվել է, բայց մի փոքր մտքի շարժում, հուշ՝ ամեն ինչ վերականգնվում է ամենայն մանրամասնությամբ։

Հիշում եմ այդ օրը. ամեն ինչ այնպես չէր, ինչպես միշտ. նախաճաշի ժամանակ նրա կողքին չէի նստած, չճանապարհեցի,ինչպես միշտ էի անում: Ես նրան ձայն չտվեցի, երբ արդեն բնակարանից դուրս էր եկել, որ մեկ էլ տեսնեմ, ամեն ինչ այնպես չէր այդ օրը: Նախաճաշը պատրաստեցի եւ գնացի ինձնով զբաղվելու, որովհետեւ դասախոսության էի շտապում: Դա իմ վերջին դասախոսությունն էր, ի դեպ, դրանից հետո ինձ չկարողացան համոզել շարունակել աշխատանքս, որովհետեւ իմ հիշողության մեջ մնաց այդ վերջին դասախոսությունը, երբ ընդամենը ժամեր էին բաժանում ինձ այդ ողբերգությունից, իսկ ես ոչինչ չգիտեի:

Բայց ինձ համար ամենացավալի իրողությունն այն է, որ մենք այդպես էլ չկարողացանք խոսել. մենք միշտ կիսվում էինք, խոսում էինք, միմյանց մտահոգիչ խնդիրներից տեղեկանում էինք, այս անգամ էլ էր այդպես, ես հասկանում էին նրա լրիվ մտահոգությունը, չնայած նա հմտորեն թաքցնում էր, բայց երկուսս իրար խնայում էինք, բարձրաձայն չէինք խոսում խնդիրների մասին: Ինչպե՞ս խոսեինք, նա խնայում էր ինձ ավելորդ հոգեբանական բեռից:

Նա շատ տղամարդավարի պահեց իրեն, նա թույլ չտվեց մեզ մտահոգվել, ցույց չտվեց, որ սպասում է դրան' ոչ այդքան շուտ, բայց սպասում էր: Երբեմն հարց են տալիս' նա գիտե՞ր: Նա չգիտեր, բայց հասկանում էր, թե ինչ բանի մեջ է մտել, որ շատերին եւ ոչ միայն ՀՀ-ում, հատկապես դրսում, դուր չէր գա նրա երեւան գալը, նրան չճանաչողներն էլ գիտեին, որ նա իր սկզբունքներին դեմ չէր գնա, եթե նա եկավ, ուրեմն պետք է իր ձեւով աշխատեր, իսկ ազդեցություն էլ այնպիսին էր, որ արդեն վտանգ էր ներկայացնում: Այդ բոլորը նա գիտակցում էր, ես էլ էի գիտակցում ենթագիտակցաբար: 1998 թվականին, երբ ամեն ինչ ավարտվեց, ես ընկերուհուս ասացի. ՙՎայ, ինչ լավ է, որ չանցավ, եթե անցներ' կսպանեին՚: Այդպես էլ ստացվեց, ուղղակի մեկ տարի նրա կյանքը երկարեց:

-Ի՞նչն էր Կարեն Դեմիրճյանի մտահոգության առարկան, որ անգամ սպանվելու կանխազգացում էր առաջացրել:

-Նա հասկանում էր, որ դժվար գործի մեջ է մտել, որ կան ուժեր ներսում եւ դրսում, որոնց բոլորովին պետք չէր նրա վերադարձը, որ նա օտար մարմին էր: Գիտեք, ժամակակից աշխարհը սոցիալիզմ բառից խուսափում է, սարսափում է, իսկ նա երկիրը պետք է տաներ միայն ու միայն սոցիալիստական ուղիով' ոչ առաջվա, նորագույն պայմաններում, նոր մոտեցումներով: Նա բարեփոխումների ծրագիր ուներ, նա բարեփոխումների վարպետ էր, Գորբաչով չէր, քանդող չէր:

Մյուս մտահոգության առարկան Մեղրիի հարցն էր: Նա դեմ էր Հայաստանին առաջարկվող այդ կործանարար ծրագրին: Շատ էր մտահոգված, դա նշանակում էր Հայաստանը դարձնել անկլավ, նա երբ պատմեց մեզ' ինձ ու Ստեփանին, ասաց՝ ՙոչ մեկին մի ասեք, բայց դուք իմացեք՚: Ես այն ժամանակ դրա իմաստը չհասկացա, հետո հասկացա: Նա եղբորը, ընկերներին ասել էր' ՙսպանելու են՚, հաշվարկել էր, որ միակ ձեւը իրենից ազատվելու դա էր: Ես էլ զգում էի, անգամ այդ օրն եմ իմ եղբոր կնոջն ասել. ՙԵս չգիտեմ, Կարենն այնպիսի գործի մեջ է մտել, որ ամեն օր տագնապով սպասում եմ' երեկոյան արդյոք կտեսնե՞մ նրան, թե՞ ոչ, ինտուիտիվ եմ զգացել: Ոչ ես, ոչ ինքը չէինք պատկերացնում, որ այդքան շուտ եւ այդ ձեւով կազատվեն Կարենից, ինձ թվում էր, որ նրան պետք է աշխատեն փոխել, համոզել ինչ-որ հարցերում, հետո հասկացա, որ ճիշտ են կռահել, նա խաբվողը չէր:

-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը, եթե այսօր Կարեն Դեմիրճյանը ողջ լիներ:

-Ես ուզում եմ անկեղծ լինել. հրաշքներ չեն լինում, փրկիչներ չեն լինում, բայց նա կաներ առավելագույնը, որպեսզի Հայաստանին ետ պահեր սխալ քայլերից։ Մենք այնպիսի ճակատագրական պահեր ենք ապրում, ՀՀ-ն այսպիսի ծանր վիճակում երբեք չի եղել, որովհետեւ 70 տարի պաշտպանված է եղել, մենք մոռացել էինք այն ծանր տարիները, երբ մենակ էինք, եւ մեզ հոշոտում էին: Այս իրականության մեջ շատ դժվար է, բայց Կարենը շատ խելացի էր, մեծ դիվանագետ, շատ լավ գիտեր ժամանակակից տնտեսությունը, գերակայությունները' թե քաղաքական, թե տնտեսական, կոմպրոմիսների եւ կոնսենսուսի վարպետ էր, դրա համար կաներ առավելագույնը, որպեսզի մեղմեր այս վիճակը: Եթե ես ցավում եմ, ապա սկզբից որպես իմ հարազատի, իմ երեխաների հոր, իմ ամուսնու, բայց ոչ պակաս ցավում եմ Հայաստանի համար. այդ մեծ կորուստ էր, բայց ի՞նչ արած, նրա կյանքը, այնուամենայնիվ, զուր չանցավ, ինչքան կարողացավ՝ արեց:

-Ձեր կարծիքով, Կարեն Դեմիրճյանն ըստ արժանվույն գնահատվե՞ց:

-Գիտեք, ամեն ինչ արժե մարդկանց վերաբերմունքը իմ հանդեպ, ես մարդկանց աչքերում կարդում եմ եւ ցավ, եւ կարեկցանք, եւ օգնելու պատրաստակամություն. մեծ ժառանգություն է թողել Կարենը մեր ընտանիքին: Մի անգամ, հենց հոկտեմբերին էր այդ տարվա, ասացի' ՙԿարեն ջան, Աստված չանի, քեզ եթե մի բան պատահի' ես նույնիսկ քո աշխատակիցներին չեմ ճանաչել, ես ինչ պետք է անեմ՚, ասաց. ՙՄի վախեցիր, մի մտահոգվիր, ես քեզ այնպիսի անուն եմ թողնում, որ ձեզ ՙոչ՚ ասող չի լինի՚: Իհարկե, հատուկենտ ասողներ գտնվում են, բայց այն վերաբերմունքը, որ ես տեսնում եմ, ինձ համար աշխարհ արժե, դա մեղմում է կորստի ցավը, օգնում է ապրել:

A1plus.am


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված