Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով դի
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև հրացան, իսկ դատաբժիշկը զննելով դին՝ գրպանում հայտնաբերեց չկրակված հրացանի փամփուշտ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նշված հրացանով իր վրա կրակելու միջոցով ինքնասպան է եղել:
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: