Թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն
Հասարակություն
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ ուժեղացված հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային հսկողության որոշ գոտիներում իրականացվում են հսկողական ուժեղացված միջացառումներ՝ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային ծառայության և ՀՀ ոստիկանության ուժերի մասնակցությամբ։ Հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ։
Հայցում ենք տնտեսվարողների ըմբռնումն ու ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ