Սալմա Հայեկը ներկայացել է անկեղծ կերպարում
ԼուսանկարներՄեքսիկական ծագումով ամերիկացի դերասանուհի Սալմա Հայեկը ցուցադրել է իր բնական արտաքինը։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։
Տեղադրված նկարում 56-ամյա աստղը կեցվածք է ընդունել երկար խալաթով։ Դերասանուհին արձակել է իր ալիքաձև մազերը, իսկ կերպարը լրացրել է ոսկե ապարանջանով և խոշոր մատանիով։ Կադրում երևում է, որ նրա դեմքին շպար չկա։ «Փառք Աստծո, որ ուրբաթ է», - գրել է հայտնին մակագրության մեջ։
Համացանցի օգտատերերը մեկնաբանություններում գնահատել են լուսանկարը՝ դերասանուհուն հաճոյախոսություններ ուղղելով։ «Նա կարծես վամպիր լինի. ես մեկ տարում ավելի շատ եմ փոխվում, քան նա՝ 20 տարում», «Այնքան սլացիկ և սեքսուալ», «Գեղեցիկ թագուհի», - գրել են երկրպագուները: