Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ
Հայաստան
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում դոկտոր Քահլի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)