Կանադական ապրանքանիշը թողարկել է դետալով ջինսեր՝ կռացած տղամարդկանց հետույքը ծածկելու համար
ԱյլԿանադական Canac ապրանքանիշը սկսել է վաճառել ջինսե տաբատներ՝ աշխատելու ընթացքում կռացած տղամարդկանց հետույքը ծածկելու համար։ Գովազդը հրապարակվել է բրենդի YouTube–յան ալիքում, հաղորդում է Gazeta.ru–ն։
Ապրանքանիշը թողարկել է Dignity Denim մոդելը LG2 շինարարական ընկերության հետ համատեղ։ Գովազդում սանտեխնիկն իր գործն է անում։ Հատուկ այս մոդելի համար դիզայներները պատրաստել են ալիքաձև դետալ, որը ծածկում է հետույքը։
«Երբ LG2-ը մեզ ներկայացրեց այս օրիգինալ գաղափարը, մենք այլ ելք չունեինք, քան շտապել այն կյանքի կոչել»,- ասել է Canac-ի մարքեթինգի տնօրեն Պատրիկ Դելիսը: