Balenciaga-ն «կեղտոտ» սպորտային կոշիկներ է վաճառում 1550 դոլարով
ԱյլՖրանսիական Balenciaga ապրանքանիշը վաճառքի է հանել «կեղտոտ», «մաշված» սպորտային կոշիկներ։ Համապատասխան կոշիկները հայտնվել են ապրանքանիշի պաշտոնական կայքում։
Ապրանքանիշը ներկայացրել է Defender մոդելը, որը վաճառվում է երեք գույներով՝ բեժ, մոխրագույն և սև։ Մեկ զույգի արժեքը 1550 դոլար է։
Մարտին Balenciaga-ն սկսեց 5000 դոլար արժողությամբ կոստյումներ վաճառել: Բրենդը թողարկել է կոստյում, որը բաղկացած է պատռված մեջքով բաճկոնից և «անցքերով» լայն տաբատից՝ պատրաստված սև ջինսից։ Կայքի նկարագրության մեջ նշվում է. «Խիստ մաշված և կեղտոտ էֆեկտ»: