Գողը խաղալիք ատրճանակով խանութ է թալանել և բռնվել
ԱյլՀարավային Կարոլինայից տղամարդը խաղալիք ատրճանակով խանութ է թալանել, գրում է New York Post-ը։ Այժմ նրան ազատազրկում է սպառնում։
Ըստ շրջանի ոստիկանության՝ 25-ամյա Դեյվիդ Դալեսանդրոն մտել է խանութ և խաղալիք ատրճանակն ուղղել դեպի գանձապահը՝ պահանջելով իրեն տալ դրամարկղի ողջ գումարը։ Կողոպտիչը կրել է պարիկ, դիմակ և վերնաշապիկ, իսկ ատրճանակը ներկված է եղել սև գույնով:
Ամերիկացուն հաջողվել է 300 դոլար վերցնել, որից որոշ ժամանակ անց ոստիկանները ձերբակալել են նրան։ Նշվում է, որ գողացված գումարն արդեն ծախսած է եղել։
Դալեսանդրոյին ուղարկել են Յորք շրջանի բանտ: Նա մեղադրվում է զինված կողոպուտի և 2000 դոլարից պակաս գումարի գողության մեջ։