Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն
Սպորտ
Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ կստանա։
Ֆրանսիական ակումբը շնորհակալություն է հայտնել Սերխիո Ռամոսին երկու մրցաշրջանի ընթացքում թիմի գույները պաշտպանելու համար։
Ռամոսը ՊՍԺ էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից՝ 2021 թվականի ամռանը։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն ավելի վաղ հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո թիմից կհեռանա նաև արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ