Դանակով զինված տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցի վրա․ վերջինս հիվանդանոցում է
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 14-ին, Երևանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, նույն գումարտակի հրամաատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանն ու նույն գումարտակի առաջին վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանը, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են հանցագործության վայրից բավականին հեռավորության վրա հետապնդել ու պրոֆեսիոնալ կերպով վնասազերծել զինված հանցագործին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Արմենիա բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «որովայնի և աջ ջեռքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։