Հրդեհ Լեռնապատ գյուղում Մարեսկան արդեն պլանավորում է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերները Մեկ օրում Հայաստանին ԵԱՏՄ-ից չեն կարող հանել․ ինչ է սպասվում մայիսի 29-ին (տեսանյութ) Սրանք կլինեն առաջին ընտրությունները Հայաստանում՝ Ղարաբաղը կորցնելուց հետո։ Սերգեյ Մարկեդոնով (տեսանյութ) 13 ոսկե և 2 արծաթե մեդալներ. հայ մարզիկները Իտալիայից վերադարձել են հաղթանակած (տեսանյութ) Ասում են՝ ռուսական ФСБ-ի գործակալներն են մեր ծրագիրը գծել․ «Բոլորին դեմ եմ» (տեսանյութ) Իրանը նոր զենք է ստեղծել և պատրաստ է այն փորձարկել ԱՄՆ-ի վրա. 11 հայ մարզիկի հաղթանակը՝ Իտալիայում (տեսանյութ) Ով էլ հաղթի հունիսի 7-ին, հետընտրական զարգացումներն անխուսափելի են․ Աղասի Ենոքյան (տեսանյութ) Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու ԱԹՍ-ն հարվածել է Արաբական ծոցի միակ ատոմակայանին․ տարածաշրջանում նոր վտանգավոր ահազանգ (տեսանյութ) Ռուսաստանն ու Բելառուսը միջուկային զորավարժություններ են անցկացնում Արամ Սաֆարյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 21։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) 

Փաշինյանը մերժում է հրաժարականը՝ չնայած իր ժողովրդականության կտրուկ անկմանը

Քաղաքական

Վերջերս Հայաստանում երկու հարցախույզ է անցկացվել՝ մարդկանց հնարավորություն տալով արտահայտել իրենց տեսակետները տարբեր հարցերի, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության կտրուկ անկման վերաբերյալ։

Առաջին հետազոտությունն անցկացվել է 2023 թվականի հունվարի 23-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, Հարցումների հետազոտության կենտրոնի կողմից, որը  Վաշինգտոնում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագիծն է: Այս գիտական հետազոտությունը, որը հիմնված է Հայաստանի բնակչության պատահական ընտրանքի վրա, ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից։

Հարց. «Ձեր կարծիքով, արդյոք Հայաստանը շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ»: 52 տոկոսի կարծիքով՝ սխալ ուղղությամբ (2018-ի 11-14 տոկոսի համեմատ, երբ Փաշինյանն առաջին անգամ եկավ իշխանության), 36 տոկոսի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ (2018-ի 72-73 տոկոսի համեմատ):

Հարց. «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ մեր երկրում ժողովրդավարության ընթացքից»։ 17 տոկոսը գոհ է, 46 տոկոսը՝ դժգոհ, 35 տոկոսը՝ փոփոխություն չի տեսնում։

Հարց. «Որքանո՞վ եք հետաքրքրված քաղաքականությամբ»։ 43 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով հետաքրքրված է, 57 տոկոսը՝ ընդհանրապես կամ որոշ չափով հետաքրքրված չէ:

Հարց. «Ինչպե՞ս կգնահատեք հայ բնակչության շրջանում տիրող տրամադրությունը»։ 44 տոկոսը՝ ապագան ավելի լավ կամ որոշ չափով ավելի լավ կլինի, 55 տոկոսը՝ անապահովություն, անհանգստություն, վախ ապագայի հանդեպ, լիակատար հիասթափություն և հավատի բացակայություն որևէ բարելավման նկատմամբ:

Հարց. «Ո՞ր քաղաքական կամ հասարակական գործչին եք ամենից շատ վստահում»: 64 տոկոսը՝ ոչ մեկին, 14 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանին, 3 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին, մյուսներին՝ 2 տոկոսը:

Հարց. «Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի»։ 47 տոկոսը՝ չի քվեարկի կամ հրաժարվել է պատասխանել կամ չգիտի, 17 տոկոսն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագրին», 5 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, 4 տոկոսը՝ «Հանրային ձայն» կուսակցությանը, 2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 2 տոկոսը՝ ՀՅԴ-ին, մյուսներին՝ 1 տոկոս յուրաքանչյուրին:

Հարց. «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ հետևյալ հաստատություններից»: Հայ Առաքելական եկեղեցի, 54 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով գոհ է, 40 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով դժգոհ է, վարչապետի աշխատակազմ՝ 38 տոկոս գոհ է (2018-ի 82-85 տոկոսի համեմատ), 61 տոկոսը՝ դժգոհ (2018-ի 13-17 տոկոսի համեմատ):

Հարց. «Ի՞նչ եք կարծում վերջին վեց ամիսների ընթացքում հետևյալ ոլորտներից յուրաքանչյուրի ուղղության վերաբերյալ»: Խոսքի ազատություն, 56 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով բարելավվել է (2018-ի 73-83 տոկոսի համեմատ), 18 տոկոսը՝ շատ հետընթաց կամ որոշակիորեն հետընթաց է (2018-ի 3-6 տոկոսի համեմատ), 26 տոկոսը՝ փոփոխություն չկա (2018-ի 19 տոկոսի համեմատ): Արտաքին քաղաքականություն, 37 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով բարելավվել է (նույնը, ինչ 2019 թ.),  33 տոկոսը՝ ինչ-որ չափով հետընթաց կամ շատ հետընթաց է (2019-ի 17 տոկոսի համեմատ), 26 տոկոս՝ ոչ մի փոփոխություն չկա (2019-ի 39 տոկոսի համեմատ): Հայաստանի քաղաքականությունը Արցախի հարցում՝ 10 տոկոսը՝ շատ կամ որոշակիորեն բարելավվել է (2019-ի 32 տոկոսի համեմատ), 69 տոկոսը՝ շատ հետընթաց կամ որոշակիորեն հետընթաց է (2019-ի 18 տոկոսի համեմատ), 18 տոկոսը՝ ոչ մի փոփոխություն չկա (2019-ի 45 տոկոսի համեմատ): Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունը՝ 43 տոկոսը՝ բարելավվել է (2018-ի 82 տոկոսի համեմատ), 22 տոկոսը՝ հետընթաց (2018-ի 2 տոկոսի համեմատ), 32 տոկոսը՝ ոչ մի փոփոխություն (2018-ի 14 տոկոսի համեմատ):

Հարց. «Ձեր կարծիքով ո՞րն է կառավարության ամենամեծ հաջողությունը վերջին 6 ամիսների ընթացքում»։ 43 տոկոսը՝ չկա, 21 տոկոսը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել, 6 տոկոսը՝ դիվանագիտական հարաբերությունների զարգացումը, այլ փոքր խնդիրներ։

Հարց. «Ձեր կարծիքով ո՞րն է  կառավարության ամենամեծ ձախողումը վերջին 6 ամիսների ընթացքում»։ 21 տոկոսը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել, 15 տոկոսը՝ Լաչինի միջանցքի փակումը, 9 տոկոսը՝ արցախյան հիմնախնդրի տապալումը, 8 տոկոսը՝ Հայաստանի ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները, 7 տոկոսը՝ տարածքների կորուստը, այլ փոքր խնդիրներ:

Հարց. «Ինչերի՞ պետք է հասնի Փաշինյանի կառավարությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում». 23 տոկոսը՝ բանակի պայմանների բարելավման, 22 տոկոսը՝ Հայաստանի ազգային անվտանգության և սահմանների պաշտպանության, 16 տոկոսը՝ աշխատատեղերի ստեղծման, 15 տոկոսը՝ խաղաղության հաստատման, 13 տոկոսը՝ Լաչինի միջանցքի բացման, 13 տոկոսը՝ Արցախի հարցի հայանպաստ կարգավորման։

Հարց. «Որքանո՞վ է կոռուպցիան խնդիր»։ 73 տոկոսը՝ շատ մեծ կամ ինչ-որ չափով մեծ խնդիր, 25 տոկոսը՝ ինչ-որ չափով փոքր, շատ փոքր կամ խնդիր չկա:

Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և... հարաբերությունները»: 96 տոկոսը՝ Ֆրանսիա (շատ լավ կամ որոշ չափով լավ), 91 տոկոսը՝ Իրան, 88 տոկոսը՝ Միացյալ Նահանգներ, 86 տոկոսը՝ Եվրամիություն, 84 տոկոսը՝ Չինաստան, 80 տոկոսը՝ Վրաստան, 50 տոկոսը՝ Ռուսաստան, 44 տոկոսը՝ Ուկրաինա, 23 տոկոսը՝ Թուրքիա, 4 տոկոսը՝ Ադրբեջան։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները 2018-ի 87-92 տոկոս լավ գնահատականից նվազել է մինչև 50 տոկոս՝ 2023-ին: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները 2018-ի 1-11 տոկոս լավ գնահատականը 2023-ին հասել է 23 տոկոսի, մինչդեռ Հայաստանի քաղաքացիների 75 տոկոսը հարաբերությունները վատ է համարում (2018-ի 85 տոկոսի համեմատ)։

Երկրորդ հարցախույզն անցկացվել է 2023 թվականի մայիսին Gallup International-ի հետ փոխկապակցված Marketing Professional Group-ի կողմից։ Սա գիտական հետազոտություն է՝ հիմնված Հայաստանի բնակչության պատահական ընտրանքի վրա։

Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը»։ 3.8 տոկոսը՝ միանշանակ դրական, 5.4 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 63.4 տոկոսը՝ ոչ դրական, 18.5 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 8.9 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։

Հարց. «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ արցախահայերը որպես էթնիկ փոքրամասնություն գոյություն ունենան Ադրբեջանում»: 2.8 տոկոսը՝ այո, 5.6 տոկոսը՝ ավելի շուտ այո, 77.7 տոկոսը՝ ոչ, 8.7 տոկոս՝ ավելի շուտ ոչ, 5.1 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։

Հարց. «Այս դատողություններից որի՞ հետ եք համաձայն»: Փաշինյանը փորձում է վարել հավասարակշիռ քաղաքականություն Արևմուտքի և Ռուսաստանի հետ՝ 32.8 տոկոս, Փաշինյանը փորձում է Հայաստանն ինտեգրել Եվրոպայի, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի շրջանակներ՝ 20.5 տոկոս,  Փաշինյանը նպատակ ունի Հայաստանը մերձեցնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ 14.7 տոկոս, Փաշինյանի գործողություններն ուղղված են դուրս մղելու Ռուսաստանին Հայաստանից՝ 12.9 տոկոս, 19 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարց. «Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյոք անհրաժե՞շտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն»։ 41 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ անհրաժեշտ է, 18.9 տոկոսը՝ ավելի շուտ անհրաժեշտ է, 12.2 տոկոսը՝ ավելի շուտ անհրաժեշտ չէ, 19.5 տոկոսը՝ անհրաժեշտ չէ, 8.5 տոկոս՝ դժվարացել է պատասխանել։

Հարց. «Թուրքիան իր դժգոհությունը հայտնեց Երևանում Նեմեսիսի արձանի տեղադրման կապակցությամբ և որպես առաջին քայլ փակել է իր օդային տարածքը հայկական թռիչքների համար։ Ի՞նչ եք կարծում, պետք է արդյոք ՀՀ կամ քաղաքային իշխանությունները տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնտաժեն Նեմեսիսի հերոսներին նվիրված հուշարձանը»։ 82.5 տոկոսը՝ միանշանակ ոչ, 7.7 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 2.6 տոկոս՝ միանշանակ այո, 3.5 տոկոսը՝ ավելի շուտ այո, 3.5 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։

Հարց. «Մասնակցե՞լ եք արդյոք 2018 թվականի հեղափոխությանը»։ 2023 թվականի հետազոտության մեջ 62.6 տոկոսը՝ ոչ, 37.4 տոկոսը՝ այո։ 2018 թվականի հետազոտության մեջ 91 տոկոսը՝ այո, 9 տոկոսը՝ ոչ։

Հարց. «Ըստ Ձեզ ճի՞շտ էր արդյոք ցուցարարների կողմից ճանապարհների և խաչմերուկների փակումը՝ և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումը»։ 2023 թվականի հետազոտության մեջ 44.5 տոկոսը՝ այո, 50.8 տոկոսը՝ ոչ։ 2018 թվականի հետազոտության մեջ՝ 87.1 տոկոսը՝ այո, 8.7 տոկոսը՝ ոչ։

Հարց. «Հեղափոխությունից անցել է հինգ տարի։ Այս ընթացքում որքանո՞վ են արդարացել ձեր սպասումները»: 2023 թվականի հետազոտության մեջ 3.8 տոկոսը՝ ամբողջությամբ արդարացան, 21.5 տոկոսը՝ որոշ չափով արդարացան, 18 տոկոսը՝ որոշ չափով չարդարացան, 52.1 տոկոսը՝ չարդարացան։ 2018թ.-ի հետազոտության մեջ 14.4 տոկոսը՝ ամբողջությամբ  չարդարացան, 64.2 տոկոսը՝ որոշ չափով արդարացան, 7.6 տոկոսը՝ որոշ չափով չարդարացան, 10.9 տոկոսը՝ չարդարացան։ 

Հարց. «Գնահատեք վարչապետ Փաշինյանի գործելաոճը»։ 2023 թվականի հետազոտության մեջ 5.4 տոկոսը՝ լիովին դրական, 13,4 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 24.2 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 47.1 տոկոսը՝ բացասական, 10 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել: 2018 թվականի հետազոտության մեջ 45.4 տոկոսը՝ դրական, 46.2 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 3.9 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 2.4 տոկոսը՝ բացասական։

Մենք բոլորս ունենք մեր անձնական կարծիքը, սակայն կարևոր է իմանալ, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ են մտածում այս հարցերի մասին։ 2018 թվականից մինչև 2023 թվականը նրանց ընկալման մեջ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։

Հարութ Սասունյան․ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ,

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսրայելը դիտարկում է Ստամբուլում իր հյուպատոսությունը փակելու հարցը Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ պայմանավորված ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ Հրդեհ Լեռնապատ գյուղում Խավարասերը դարձել է հնդիկ երիտասարդության խորհրդանիշըՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Թրամփը հիացած է ՊուտինովՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ ճնշման ֆոնին՝ հայտարարել է Կուբայի հետ համերաշխության մասինՏպավորություն ունեմ, որ ՀՀ քննչական կոմիտեն շփոթվել է Անդրանիկ Քոչարյանի փոխարեն Անդրանիկ Թևանյանի դեմ է քրեական գործ հարուցել․ Էդգար ՂազարյանԻրանը սպասվածից արագ է վերականգնում ռազմական արդյունաբերական բազան. CNNՍիրիան առաջին անգամ կմասնակցի G7-ի գագաթնաժողովինՌուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը հասել է Սառը պատերազմի մակարդակին․ ԵԱՀԿ մշտական ​​ներկայացուցիչՌուսաստանը լիովին հանձնառու է օգնել Թեհրանին և Վաշինգտոնին. ԶախարովաՀրդեհ Լեռնապատ գյուղում Փաստորեն, Փաշինյանն ու ՔՊ-ն, առանց քողարկման և երկիմաստության, մերժում են հայ ազգի արժանապատիվ գոյության իրավունքը․ Արմեն Այվազյան Լատվիայում հայտարարել են անօդաչուներով երկրի օդային տարածքը խախտելու մասինԵՀ-ում կարծում են՝ ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվի 2026 թվականինԻրանի գերագույն առաջնորդը արգելել է հարստացված ուրանի արտահանումըԵՄ քաղաքական գործիչները զանգահարել ու հարցրել են՝ Ինչ ենք խոսել Պուտինի հետ․ ՖիցոՄարեսկան արդեն պլանավորում է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերները Լիտվան անսպասելի կոչով դիմել է ՌուսաստանինԵվրոպայում գրանցվել է սիֆիլիսի և գոնորեայի դեպքերի ռեկորդային աճԿենսաչափական համակարգին զուգահեռ ընթանում են ինքնաշխատ սահմանային անցման (e-gates) համակարգերի ներդրման աշխատանքները. ՆԳ նախարար ՀՀ Արարատի մարզի տարածքը Google-ը ճանաչում է որպես «Ադրբեջան» Անպտղությամբ տառապում է վերարտադրողական տարիքի կանանց զգալի մասը․ տվյալներ է հրապարակել ՌԴ Առողջապահության նախարարությունըՀունգարիայում կանխատեսել են՝ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո ԵՄ-ն գազ կգնի Ռուսաստանից «Այդքանը մենք էլ գիտենք». ՔԿ-ն արձագանքել է Անդրանիկ Թևանյանի հերքմանը Մադյարը հայտարարել է, որ Սորոսին հերոս չի համարումԱլեն Սիմոնյանը Արարատի մարզում իրականցված քարոզարշավից լուսանկարներ է հրապարակել Տղամարդը Amazon-ից պատվիրած սափորի մեջ հայտնաբերել է անծանոթ մարդու մոխիրՄեկ օրում Հայաստանին ԵԱՏՄ-ից չեն կարող հանել․ ինչ է սպասվում մայիսի 29-ին (տեսանյութ) ԱՄՆ զորքերի դուրսբերումը Եվրոպայից կխաթարի ՆԱՏՕ-ի ռազմավարությունը Ռուսաստանի դեմ․ Junge WeltWP․ Սպիտակ տունը կանխել է Էբոլայով վարակված բժշկի վերադարձը ԱՄՆՌուսաստանում կասկածի տակ են դրել Եվրամիության խաղաղության մասին հայտարարություններըՈստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայությունՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի մտնի սպառազինությունների մրցավազքի մեջEuractiv. ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանի ռազմական կցորդների դեմՆԱՏՕ-ն հետևում է Ռուսաստանի և Բելառուսի զորավարժություններինԵվգենի Պլյուշչենկոյի որդին կսկսի հանդես գալ Ադրբեջանի հավաքականի կազմումՇվեդիայի վարչապետը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին օգնել Ուկրաինային ավելի լավ ուղղորդել անօդաչու թռչող սարքերը դեպի ՌուսաստանԵՄ-ն չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին անվտանգության և պաշտպանության հարցերում․ ՍտոլտենբերգԱնդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության մեղադրանքով Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ. մանրամասներ iPhone-ներում հայտնաբերել են տեսախցիկի «թաքնված» օգտակար ֆունկցիաՍպիտակ տունը Թրամփի և Միացյալ Նահանգների «վերացված թշնամիների» համատեղ լուսանկարն է հրապարակելՍրանք կլինեն առաջին ընտրությունները Հայաստանում՝ Ղարաբաղը կորցնելուց հետո։ Սերգեյ Մարկեդոնով (տեսանյութ)63-ամյա Գրիգորի Լեպսը նոր կերպարով զարմացրել է երկրպագուներինՄերցն առաջարկել է Ուկրաինային միջանկյալ կարգավիճակ տրամադրել ԵՄ անդամակցության ճանապարհինԶելենսկին խոստովանել է՝ ռուսական բալիստիկ հրթիռների դեմ պայքարի միջոցներ չունենՌուսաստանում VPN-ի համար վճար սահմանելու ծրագիրը հետաձգվել էԳիտնականները բացահայտել են՝ սև հաղարջը կարող է պաշտպանել անոթներն ու սիրտըՎարորդական իրավունքի վերականգնում՝ 50 000 դրամով. ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել
Ամենադիտված